Սիրիահայերը կրակի ու ծխի մեջ են. Նոր մարտահրավեր պաշտոնական Երևանի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226742-Սիրիահայերը_կրակի_ու_ծխի_մեջ_են._Նոր_մարտահրավեր_պաշտոնական_Երևանի_համար
Սիրիայում 24 տարի կառավարած Բաշար Ասադի կառավարության տապալումից և «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանիի իշխանության գալուց հետո սիրիահայ համայնքը հայտնվել է անորոշ իրավիճակում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2024 16:33 Asia/Tehran
  • Սիրիահայերը կրակի ու ծխի մեջ են. Նոր մարտահրավեր պաշտոնական Երևանի համար

Սիրիայում 24 տարի կառավարած Բաշար Ասադի կառավարության տապալումից և «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանիի իշխանության գալուց հետո սիրիահայ համայնքը հայտնվել է անորոշ իրավիճակում։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում այս երկրի դեսպանատնից Սիրիայի դրոշը հանելու և Դամասկոսում իշխանափոխության առնչությամբ պաշտոնական Երևանի լռության պայմաններում սիրիահայերի ճակատագրի վերաբերյալ մտահոգություններն ավելացել են։ Փորձագետները կոչ են արել Հայաստանի կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու սիրիահայ համայնքի անվտանգությունը:

Փորձագետ «Հայկ Քոչարյանի» կարծիքով՝ արձագանքները պետք է շատ զգուշավոր լինեն, քանի որ շատ հարցեր դեռ անհասկանալի են։

Հայկ Քոչարյանը հավելեց, որ Հայաստանը պետք է նաև ծրագիր մշակի՝ անհրաժեշտության դեպքում Սիրիայից Հայաստան ներգաղթել ցանկացող հայերի համար (որոնցից մի քանիսը Հայաստանի քաղաքացիներ են):

Նշենք, որ Սիրիայում բնակվող հայերի թվի ճշգրիտ վիճակագրություն այս պահին չկա, իսկ 2011 թվականին սիրիական քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո հազարավոր հայեր ներգաղթել են Հայաստան։