ՄԱԿ. Սիրիայում պետք է դադարեցվեն Իսրայելի գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226760-ՄԱԿ._Սիրիայում_պետք_է_դադարեցվեն_Իսրայելի_գործողությունները
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսոնն ասել է, որ Սիրիան այժմ գտնվում է երկընտրանքի առջև, և Իսրայելի ներկայիս գործողություններն այս երկրում պետք է դադարեցվեն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 10, 2024 18:07 Asia/Tehran
  • ՄԱԿ. Սիրիայում պետք է դադարեցվեն Իսրայելի գործողությունները

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գեյր Պեդերսոնն ասել է, որ Սիրիան այժմ գտնվում է երկընտրանքի առջև, և Իսրայելի ներկայիս գործողություններն այս երկրում պետք է դադարեցվեն։

Հղում անելով Իրանի Ուսանողական լրատվական գործակալությանը (ISNA),  Sahab ցանցը հաղորդել է,որ  Պեդերսոնը,  ընդգծելով իշխանության փոխանցման նախապատրաստումը  Սիրիայի ողջ ժողովրդի մասնակցությամբ, նախազգուշացրել է  ապագա կառավարության մեջ ողջ ժողովրդի ներկայացուցիչների չներգրավվելու դեպքում երկրում  հակամարտությունների ընդլայնման կապակցությամբ։
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ  կոչ անելով Սիրիայում անցումային գործընթաց սկսել, ընդգծել էր, որ բոլոր սիրիացիները պետք է առաջնահերթություն տան բանակցություններին, միասնությանը և միջազգային օրենքների հարգմանը: