Իսրայելն օգտվում է Սիրիայում առաջացած իշխանության վակուումից
Ըստ վերջին լուրերի՝ օգտվելով Սիրիայում առաջացած քաղաքական իրավիճակից, Սիոնիստական ռեժիմը ոչ միայն փորձում է ոչնչացնել այս երկրի տնտեսական և ռազմական ենթակառուցվածքներն, այլև Սիրիա ուղարկելով իր տանկերն ու զինվորներին, որոնք մոտեցել են Դամասկոսին, ընդլայնել այդ երկիրում իր կողմից օպկուպացված տարածքների աշխարհագրությունը։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային քննադատել է Սիոնիստական ռեժիմին աջակցող արևմտյան երկրներին՝ օրենքի ակնհայտ խախտումների դիմաց լռելու և անգործության համար, քանի որ ռեժիմն այդ լռությունը համարում է իր ագրեսիվ գործողությունների հաստատում։
Հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն խոստովանել է Սիրիայում քաղաքական պայմանների փոփոխությանն իր միջամտությունը, պարզ է, որ Սպիտակ տան աջակցությամբ, Իսրայելն օգտվել է ստեղծված իրավիճակից և վերջին երկու օրերի ընթացքում հարյուրավոր հարձակումներ իրականացրել Սիրիայի ենթակառուցվածքների վրա, որպեսզի այս երկիրը ապագայում ռեժիմին դիմակայելու հնարավորություն չունենա:
Սիրիան նույնիսկ պաշտպանվելու կարողություն չունեցող երկրի վերածելն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի քաղաքականությունն է, որն այժմ իրականացնում է Սիոնիստական ռեժիմը։ Կասկածից վեր է, որ Սիրիայի վրա հարձակումը, որտեղ այս պահին տեղի է ունենում քաղաքական համակարգի փոփոխություն, ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում է։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենն ասել է. «Սիրիան այս պահին գտնվում է խաչմերուկում, և Սիոնիստական ռեժիմի գորոծղություններն այս երկրում պետք է դադարեցվեն»։
Նա կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ Դամասկոսում բոլոր կողմերի մասնակցությամբ իշխանության ապահով փոխանցման համար, զգուշացնելով, որ հակամարտությունը կարող է սրվել, եթե այդ գործընթացում չներգրավվեն ավելի մեծ թվով քաղաքական ու էթնիկ խմբեր։
Հատկանշական է, որ Սիոնիստական բանակի ռադիոն երեքշաբթի օրը հայտարարել է, որ ռեժիմի օդուժը վերջին մի քանի օրվա ընթացքում Սիրիայում հարձակում է իրականացրել 250 թիրախների վրա և դա եղել է ռեժիմի պատմության մեջ ամենամեծ հարձակումը:
Ավելի վաղ, ռեժիմի 12-րդ ալիքը հայտարարել էր սիրիական բանակի ողջ տեխնիկան ու օբյեկտները ոչնչացնելու ծրագրի մասին։
Հաղորդման մեջ ասվում էր․ «Իսրայելական օդուժը ոչնչացնում է Սիրիայի բանակի տեխնիկան։ Հիմա լավագույն ժամանակն է սիրիական բանակի ողջ ուժն ու տեխնիկան ոչնչացնելու համար, որպեսզի այն չընկնի ուրիշների ձեռքը։ Կարևոր չէ, թե ապագայում ով կգա իշխանության»։