Իսրայելի արհեստական ​​ինտելեկտի գայլերը՝ պաղեստինցիներին խորապես ճնշելու սիոնիստների նոր գործիքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226848-Իսրայելի_արհեստական_ինտելեկտի_գայլերը_պաղեստինցիներին_խորապես_ճնշելու_սիոնիստների_նոր_գործիքը
Pars Today-Պաղեստինցիներին ճնշելու և վերահսկելու քաղաքականության շրջանակում՝ Սիոնիստական ​​ռեժիմը վերջերս մշակել է հսկողության և վերահսկողության երեք կարևոր համակարգեր՝ «Կարմիր գայլ», «Կապույտ գայլ» և «Գայլերի ոհմակ», որոնք հիմնված են կենսաչափական տվյալների հավաքման տեխնոլոգիայի վրա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 12, 2024 16:54 Asia/Tehran
  • Իսրայելի արհեստական ​​ինտելեկտի գայլերը՝ պաղեստինցիներին խորապես ճնշելու սիոնիստների նոր գործիքը
    Իսրայելի արհեստական ​​ինտելեկտի գայլերը՝ պաղեստինցիներին խորապես ճնշելու սիոնիստների նոր գործիքը

Pars Today-Պաղեստինցիներին ճնշելու և վերահսկելու քաղաքականության շրջանակում՝ Սիոնիստական ​​ռեժիմը վերջերս մշակել է հսկողության և վերահսկողության երեք կարևոր համակարգեր՝ «Կարմիր գայլ», «Կապույտ գայլ» և «Գայլերի ոհմակ», որոնք հիմնված են կենսաչափական տվյալների հավաքման տեխնոլոգիայի վրա։

Սիոնիստական ​​ռեժիմի հսկողության և վերահսկողության քաղաքականությունը ոչ միայն խախտում է պաղեստինցիների անձնական տարածքը, այլև նրանց առօրյան վերածում է բաց բանտի, որտեղ նրանք մշտապես գտնվում են մշտական ​​հսկողության ներքո, մինչդեռ աչքերը փակ են մնում սիոնիստ զինվորականների ագրեսիաների և հարձակումների վրա և հեռու ՝ այս հարցում որևէ պատասխանատվությունից:

Հղում անելով ՖԱՐՍ լրատվական գործակալությանը, Pars Today-ն իր  լրատվության բաժնում անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի հսկողության և վերահսկողության երեք համակարգերին,որոնք կներկայացնենք ստորև։  

 

Իսրայելը կիրառում է մարդու դեմքը սկանավորող «Կարմիր գայլ» համակարգը

«Կարմիր գայլ» համակարգն Իսրայելի կողմից կիրառվող  վերահսկողության նորագույն համակարգ է, որն աշխատում է արհեստական ինտելեկտի հիման վրա և լայնորեն օգտագործվում է Հորդանան գետի Արևմտյան ափի անցակետերում, հատկապես՝  Ալ-Խալիլ քաղաքում:

Համակարգն ավտոմատ կերպով սկանավորում է պաղեստինցիների դեմքերը, երբ նրանք անցնում են անցակետերով՝ առանց նրանց իմացության կամ համաձայնության։

Սկանավորումից հետո նկարներն ուղարկվում են կենսաչափական տվյալների բազա, որտեղ հավաքվում է տեղեկատվությունը գրավյալ տարածքներում ապրող բոլոր պաղեստինցիների մասին:

Եթե ​​որևէ անձի անունը չլինի տվյալների բազայում, ապա նրան կարգելեն մուտք գործել ցանկալի տարածք, և ոչ միայն  նրա անունը և տվյալները ավտոմատ կերպով կավելացնեն համակարգում, այլև հատուկ հարցաքննությունների կենթարկեն նրան,որպեսզի պարզեն թե արդյոք նա որևէ կապ ունի պաղեստինցի մարտիկների հետ թե ոչ։  Այս հարցաքննությունները կարող են տեւել մի քանի օր, եւ այդ ընթացքում անձը մնում է կալանավորված։ 

 

«Կապույտ գայլը» պարգեւատրում է իսրայելցի զինվորներին

«Կապույտ գայլը»  բջջային հավելված է, որը թույլ է տալիս իսրայելցի զինվորներին լուսանկարել պաղեստինցիներին, ներառյալ երեխաներին, անցակետերում կամ պաղեստինցիների տներ ներխուժելու ժամանակ: Այս ծրագիրը լուսանկարներ է ուղարկում անմիջապես «Կապույտ գայլ» տվյալների բազա՝ այն թարմացնելու և ընդլայնելու համար:

Այն ինչ մտահոգիչ է «Կապույտ գայլ» ծրագրում  դա համակարգի մեխանիզմն է, որը մշակված է «խաղի» տեսքով ու ներառված է մի ծրագրում , և պարգևատրում է  իսրայելցի զինվորականների կողմից պաղեստինցիներին վերահսկելու և ճնշելու գործընթացը։ 

Այս մեխանիզմի միջոցով զինվորները ստանում են միավորներ և պարգևներ՝ ելնելով իրենց նկարած լուսանկարների քանակից, ինչը պատճառ է դարձել, որ իսրայելցի զինվորականները նույնիսկ խախտեն պաղեստինցիների անձնական տարածքը՝ ավելի շատ շահույթ և պարգև ստանալու համար։ Այս կերպ, յուրաքանչյուր իսրայելցի զինվոր դառնում է կենդանի գործիք՝ ընդլայնելու պաղեստինցիների նկատմամբ հսկողության և վերահսկողության համակարգը, և յուրաքանչյուր արված լուսանկար դառնում է ինտեգրված ռեպրեսիաների մեքենայի մի մասնիկը:

 

«Գայլերի ոհմակ» տվյալների բազա

«Գայլերի ոհմակ»-ը  «Կարմիր գայլ»  և «Կապույտ գայլ» համակարգերի մայր համակարգն է։ Այս համակարգը հիմնված է համապարփակ կենսաչափական տվյալների վրա, որում ընդգրկված են  միայն պաղեստինցիները և  իսրայելական բանակին և այս ռեժիմի անվտանգության և հետախուզական ծառայություններին թույլ է տալիս  նույնականացնել պաղեստինցիներին՝ տեսախցիկների և զինվորականների կողմից արված պատկերների միջոցով:

Այս համակարգը թույլ է տալիս հեշտ և արագ  հասանելիություն ունենալ  պաղեստինցիների բոլոր տվյալներին, ներառյալ նրանց բնակության վայրին, աշխատավայրին, ամենօրյա գործունեությանը, և հատկապես անվտանգության գրառումներին։ Այն հզոր գործիք է պաղեստինցիներին վերահսկելու և ճնշելու համար:

«Գայլերի ոհմակ» համակարգը պարբերաբար և շարունակաբար թարմացվում է, որպեսզի պաղեստինցիների մասին ավելի շատ տեղեկություններ ձեռք բերելուց բացի,  օժտվի ավելի շատ գործիքներով և հարմարություններով։

Այս համակարգերը Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինցիներին վերահսկելու և ճնշելու համար նոր և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման մի մասն են և լայնորեն օգտագործվում են գրավյալ տարածքների տարբեր շրջաններում: Այս համակարգերը ոչ միայն օգտագործվում են պաղեստինցիներին բացահայտելու և վերահսկելու համար, այլև դասակարգելով պաղեստինցիներին՝  սահմանափակումներ են կիրառում այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում,  ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը: