Օգտատերերն արձագանքում են Սիրիայի բանտերի վերաբերյալ կեղծ տեսանյութերի հրապարակմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226960-Օգտատերերն_արձագանքում_են_Սիրիայի_բանտերի_վերաբերյալ_կեղծ_տեսանյութերի_հրապարակմանը
Օգտատերերն արձագանքում են Սիրիայի բանտերի վերաբերյալ կեղծ տեսանյութերի հրապարակմանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 15, 2024 15:31 Asia/Tehran
  • Օրերս հրապարակված լուսանկարը, որն արվել էՎիետնամի պատերազմի թանգարանում, համացանցում հրապարակվել է որպես Սիրիայի Սիդնայա բանտի լուսանկար
    Օրերս հրապարակված լուսանկարը, որն արվել էՎիետնամի պատերազմի թանգարանում, համացանցում հրապարակվել է որպես Սիրիայի Սիդնայա բանտի լուսանկար

Օգտատերերն արձագանքում են Սիրիայի բանտերի վերաբերյալ կեղծ տեսանյութերի հրապարակմանը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Սիրիայում կառավարության ապալումից և լրագրողների ու քաղաքացիների՝ բանտեր մտնելուց հետո, համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք պատրաստվել են արհեստական բանականության միջոցով և վերագրվում են Բաշար Ասադի կառավարությանը։ 

X-ի օգտատեր Նասեր Խաքբազն, անդրադառնալով Սիրիայի բանտից բանտարկյալի ազատ արձակման մասին կեղծ տեսանյութին, գրել է. «Այս դարաշրջանում, երբ արհեստական ինտելեկտի միջոցով յուրաքանչյուրը կարող է կեղծ տեսանյութ պատարստել, այլևս ոչ մի բանի չի կարելի վստահել: Հատկապես ժգնաժամային իրավիճակում»։

X-ի մեկ այլ օգտատեր՝ սեյեդ Ալի Մուսավին  գրել է. «Չնայած համացանցում կան Սիրիայի Սիդնայա բանտի իրական լուսանկարները, որոշ մարդիկ, կեղծ լուսանկարներ տարածելով, փորձում են ավելի շատ լայքեր հավաքել»։ 

Համեդ անունով մեկ այլ օգտատեր, իր էջում հրապարակելով կեղծ տեսանյութը, գրել է. «Մարդն ում իբրև թե ազատ են արձակել Սիդնայա բանտից և որի մասին տեսանյութը տարածվել է սոցցանցերում, TikTok-ի ինֆլյուենսեր է»։