Ինչպե՞ս է ընդլայնվում Դիմադրության առանցքը
Դիմադրության ծրագրերի բնութագրում ամեն ինչից առավել պետք է նշել դրանց որակը։ Լիբանանի հարավով սահմանափակվող Դիմադրության փայլուն գործողությունները, դրա լավագույն ապացույցն են։
Դեկտեմբերի 11-ին, մի խումբ իրանցիների հետ հանդիպմանն ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին ներկայացրել է Իրանի ու Դիմադրության դիրքորոշումները՝ տարածաշրջաի ու Սիրիայի զարգացումների վերաբերյալ։
Հղում անելով «Ֆարհիխթեգան» օրաթերթին, Pars Today-ը, գրում է, որ միջազգայնագետ սեյեդ Մեհդի Թալեբին «Դիմադրության առանցքը ռազմավարական հահակարձակման գաղափարում» հոդվածում անդրադարձել է վերոնշյալ հանդիպման ժամանակ առաջնորդի բարձրացրած ամենակարևոր խնդիրներից մեկին՝ Դիմադրության ճակատի ընդլայնմանը։
Ստորև ներկայացնում ենք հատված այդ հոդվածից։
Դիմադրության ճակատի ընդլայնման ընթացքն ավելի լավ հասկանալու համար, դրան պետք է նայել տարբեր անկյուններից։
1․ Դիմադրության ձևավորումն ու վերարտադրությունը
Արևմտյան Ասիայում Դիմադրությունը պայքարում է Արևմուտքի բռնատիրության ու Սիոնսիտական ռեժիմի օկուպացիայի դեմ։ Քանի դեռ այս երկու երևույթները գոյություն ունեն, տարածաշրջանը շարունակելու է լինել Դիմադրության գաղափարների ասպարեզ։ Դիմադրության խմբերը, ձևավորվելուն զուգահեռ, բնականաբար, ձգտում են ավելի մեծ իշխանության և տարածաշրջանային գաղափարակից խմբերի հետ մերձեցման։
Իրանի իսլամական հեղափոխությունը, որը տեղի ունեցավ երկիրն ամերիկյան գերիշխանությունից ազատելու նպատակով, ինչպես նաև հետագայում Լիբանանի, Իրաքի ու Եմենի Դրմադրության խմբերի ձևավորմանը Թեհրանի աջակցությունը, վկայում են այդ մասին։
Արևմուտքն ու Սիոնիստական ռեժիմն իրենց գործողություններով տարածաշրջանում Դիմադրության ձևավորման պատճառ են դարձել, իսկ նրանց վարած քաղաքականությունը նպաստել է Դիմադրության վերարտադրությանը։
Օրինակ՝ Սուդանի կառավարությունը երկար ժամանակ համագործակցում էր Դիմադրության առանցքի հետ և կարևոր դեր խաղաց Գազայի Դիմադրությանը զինելու գործում, սակայն որոշ ժամանակ անց որոշեց փոխզիջման գնալ Արևմուտքի հետ։ Արդյունքում Օմար ալ-Բաշիրի կառավարությունը տապալվեց, իսկ հաջորդ կառավարությունը չկարողացավ հաղթահարել պատժամիջոցների և տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները։ Ու չնայած Արևմուտքի խոստումներին, հաջորդ կառավարությունը մնաց առանց ղեկավարի։ Սուդանի շահերի դեմ ուղղված իր գործողություններում Արևմուտքն այնքան հեռու գնաց, որ չնայած այդ երկրում իշխող ռազմական կառավարության կողմից Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին խոստմանը, փորձեց գրավել Խարթումը և տապալել երկրի քաղաքական համակարգը։ Իսկ այդ նպատակի համար օգտագործեց Մուհամեդ Համդան Դաղլուի ղեկավարած՝ «Արագ արձագանքման ուժեր» խմբավորման զինյալներին։
Արևմուտքի ու Սիոնիստական ռեժիմի գործողություններից մեծ վնասներ կրևած սուդանցինրեը որոշեցին ևս մեկ անգամ Դիմադրության առանցքի միջոցով պայքարել այս երկու ուժերի դեմ։ Նրանք նորից վերադարձան Դիմադրության գաղափարախոսությանն, իսկ այնուհետև բարելավեցին հարաբերություններն Իրանի հետ։
2- Դիմադրության ընդհանուր և հատուկ նշանակությունը և հզորացման գործընթացը
Դիմադրությունն ունի ընդհանուր և հատուկ իմաստ:
Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները բացասաբար են վերաբերվում Սիոնիստական ռեժիմին։ Ու քանի որ այդ երկրների մի մասն ապրում է Արևմուտքի բռնապետության ստվերի տակ, դրանց կառավարությունները ստիպված են եղել որոշակի չափով հետևել ռեժիմի հետ հարաբերությունների վիճակին։ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա խնդիրներն ու հարաբերությունների սահմանափակ լինելը, նույնիսկ եթե քաղաքական հարաբերություններ հաստատվեն Թել Ավիվի հետ, վկայում են տվյալ երկրի ժողովրդի ազդեցության մասին։
Ավելի նեղ իմաստով, դրանք Դիմադրության խմբերն են, որոնք բացի ավելի լայնածավալ գործունեությունից, ներգրավված են նաև գերիշխանության դեմ ուղղված ավելի նպատակային շուրջօրյա գործողությունների մեջ։
Դիմադրության խմբերն ու այդ գաղափարները կրող կառավարությունները նույնպես առաջացել են դիմադրող ժողովուրդների սրտից։
Իրաքում Սադդամ Հուսեյնի բաասական կառավարությունը գործում էր Իրանի դեմ։ Հաջորդ փուլում ԱՄՆ-ն գավեց այդ երկիրը։ Արդյունքում, երկրում ձևավորվեցին Դիմադրության խմբեր։ Եմենում իրավիճակը նույնն էր։ Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ Եմենը կանգնեց Բաղդադի կողքին, ու ռազմաճակատ ուղարկեց իր զինվորներին։
Այդ երկրի բռնապետ Ալի Աբդուլլահ Սալեհի կառավարությունը ճնշում էր շիաներին ու իսլամիստներին։ Սակայն նա նույնպես հայտնվեց երկրում ձևավորվեց «Անսարալլահ» շարժման և ժողովրդի Դիմադրողական հայացքների ճնշման տակ։
Ազգերն ընդհանուր դիմադրությունը կոնկրետ դիմադրության վերածելու գործընթացն անցնում են ըստ իրենց կարողությունների։
3․ Հավաքագրում
Դիմադրության ընդլայնումը չի ենթադրում միայն այլ տարածքներում գործունեության ծավալում։ Այն կարող է ընդլայնվել նաև այն աշխարհագրական արածքում, որում ուժեղ ներկայություն ունի։ Որպես օրինակ՝ Լիբանանում Սիոնսիտական ռեժիմի նկատամբ Դիմադրությունը երկար ժամանակ սահմանափակվում էր միայն շիաներով։ Պարսից ծոցի հարավային ափերի կառավարությունների ազդեցության տակ գտնվող սուննի խմբավորումները խուսափում էին ընդդիմանալ ռեժիմին։
Սուննի իսլամիստական խմբավորումները, ինչպես՝ «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը, նույնպես արաբական կառավարությունների հետ կապված խմբերի հարստության և քաղաքական ազդեցության ստվերում չկարողացավ մանևրել:
Այդ ընթացքում, Լիբանանի քրիստոնայաները սունիներից ավելի վատ վարվեցին և Թել Ավիվին օգֆնեցին շարունակել երկրի օկուպացիան։ Սակայն ժամանակի ընթացքում, բացի շիաներից, Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարին միացան նաև Լիբանանի սուննիներն ու քրիստոնյաները։ Լիբանանում «Մուսուլման եղբայրներ» խմբավորման ճյուղը համարվուղ «Ջեմաաթե էսլամի» խմբավորումն «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո բռնկված պատերազմի ժամանակ կռվել է Դիմադրության կողքին և բազմաթիվ նահատակներ տվել Երուսաղեմի ազատագրման ճանապարհին։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Լիբանանի քրիստոնյաները նույնպես ընդդիմանում են Սիոնիստական ռեժիմի բռնազավթմանը, և մի շարք խմբավորումներ քաղաքական դաշինք են կնքել Դիմադրության առանցքի հետ: Հավանական է, որ ապագայում, հաշվի առնելով Սիոնսիտական ռեժիմի շարունակական սպառնալիքները, քրիստոնյաները նույնպես ռազմական և զինված գործողություններ իրականացնեն Թել Ավիվի օկուպացիայի դեմ:
4․ Որակի բարձրացում
Դիմադրության ծրագրերը բնութագրելիս ամեն ինչից առավել պետք է խոսել դրանց որակի ամսին։ Լիբանանի հարավով սահմանափակվող Դիմադրության գործողությունները դրա վառ ապացույցն են։ Լիբանանի Դիմադրության առջև ծառացած դժվարություններից կարելի է նշել փոքրաթիվ բնակչությունը, փոքր տարածքը, Դիմադրության կենտրոնից մեծ հեռավորությունը, արտաքին և ներքին թշնամիներով շրջապատված լինելը և համեմատաբար սահմանափակ ռեսուրսները՝ համեմատած թշնամիների ունեցածի հետ։
Նաև, չնայած Աֆղանստանում և Պակիստանում շիաների թուլությանը, այս երկու երկրների շիաների շրջանում ձևավորված Դիմադրության խմբերը նույնպես արդյունավետ դեր խաղացին թաքֆիրական ահաբեկիչներին ճնշելու գործում:
Դիմադրությանն աջակցող բնակչության շրջանում Դիմադրության գաղափարների ամրապնդումը, նրանց գործունեության ընդլայնումն, ինչպես նաև լրատվական, տնտեսական և ռազմական կարողությունների համակողմանի ամրապնդումը Դիմադրության ընդլայնման մաս է ակզմում։
Մի ժամանակ Լիբանանի Դիմադրությունը գործում էր միայն երկրի հարավում, սակայն ժամանակի հետ խմբավորումը հզորացավ և Իրանի աջակցությամբ հնարավորություն ստացավ ունենալ ազդեցության ավելի մեծ շրջանակ և դերակատարություն այլ երկրներում՝ Բոսնիայից մինչև Սիրիա և Իրաք:
Աֆղանստանի և Պակիստանի շիաներին նույնպես հաջողվեց դերակատարություն ունենալ տարածաշրջանային զարգացումներում՝ ամրապնդելով իրենց գաղափարները։ Դիմադրության կողմնակից բնակչությունը տասնամյակներ շարունակ հավատարիմ է եղել այս առանցքի գաղափարներին, սակայն ամեն անգամ Դիմադրությունն ավելի է աճում և նախկին կարգավիճակը համարվում է թույլ՝ նոր կարգավիճակի համեմատ։
5․ Գործող աշխարհագրության պահպանում և նոր աշխարհագրության ներգրավում
ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարող Դիմադրոթյունն ամեն փոլում ընդգրկել է նոր տարածքներ։ 1979 թվականին Իսրամական հեղափոխությունը տապալեց Իրանում իշխող և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ռեժիմը: 1982 թվականին, երբ Սիոնիստական ռեժիմը ներխուժեց Լիբանան, ձևավորվեց այդ երկրի Դիմադրությունը։
2011թ․ Սիրիա թաքֆիրական ահաբեկիչների ներխուժման ժամանակ, Դիմադրության գեղափարները տարածվեցին երկրի շիաների, սուննիների և քրիստոնյաների շրջանում: Ձևավորվեց Սիրիայի ժողովրդական մոբիլիզացիայի շարժումը։ Այն համակարգում էր տեղական համայնքները ահաբեկիչներից պաշտպանելու համար ստեղծված ժողովրդական մարտական խմբերը:
2014 թվականին, երբ «Անսարալլահ» շարժումը գրավեց Եմենի մայրաքաղաք Սանաան, կառավարությունը միացավ Դիմադրության գաղափարներին հետևող կառավարությունների թվին։ Այլ կերպ ասած՝ այն դարձավ տարածաշրջանում երկրորդ լիովին դիմադրող կառավարությունը:
Սակայն Իրաքում և Լիբանանում Դիմադրության խմբերին հաջողվել է միայն որոշակիորեն ներկայացված լինել կառավարությունում։ Դիմադրությունը չի կորցրել իր աշխարհագրական ներկայությունն այն տարածքներում, որտեղ մուտք է գործել իր սկզբնական տեսքով։ Սուդանը և Սիրիան, որոնք դուրս են եկել Դիմադրության շրջանակից քաղաքականության փոփոխության կամ փլուզման պատճառով, նույնպես համագործակցում էին Դիմադրության առանցքի հետ։ Սակայն Լիբանանում, Եմենում, Իրաքում և Իրանում, Դիմադրությունն աշխարհագրության առումով չի նահանջել։ Հավանական է, որ ներկա զարգացումները նույնպես կազդեն Դիմադրության նոր աշխարհագրական առանցքի վրա: