ՄԱԿ-ը կարևորել է Սիրիայում ազատ ընտրությունների անցկացումը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կոչ է արել երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնել։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը, ով մեկնել է Դամասկոս, հույս է հայտնել, որ իշխանության անցումային շրջանից հետո, նոր Սահմանադրության հիմամբ, Սիրիայում կանցկացվեն ազատ և արդար ընտրություններ։
Նա նաև կոչ է արել անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացիներին, հավելելով, որ այդ երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները պետք է չեղարկվեն։
Այս պահին Սիրիան չունի միասնական ինքնիշխանություն, և երկրի յուրաքանչյուր հատված կառավարվում է տարբեր խմբավորումների կողմից, որոնց աջակցում են տարբեր երկրներ։ Բացի այդ, Սիրիայի որոշ հատվածներ շարունակում են օկուպացված լինել իսրայելական, ամերիկյան և թուրքական ռազմական ուժերի կողմից։