Խոստովանություններ «դիակի գծի» մասին․Սիոնիստ բանակայինների մրցույթը պաղեստինցի երեխաների սպանության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227208-Խոստովանություններ_դիակի_գծի_մասին_Սիոնիստ_բանակայինների_մրցույթը_պաղեստինցի_երեխաների_սպանության_համար
Pars Today- Հրապարակված խոստովանությունների հիման վրա իսրայելցի հրամանատարները խրախուսում են իրենց ուժերին սպանել երեխաներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2024 17:05 Asia/Tehran
  • Խոստովանություններ «դիակի գծի» մասին․Սիոնիստ բանակայինների  մրցույթը պաղեստինցի երեխաների սպանության համար

Pars Today- Հրապարակված խոստովանությունների հիման վրա իսրայելցի հրամանատարները խրախուսում են իրենց ուժերին սպանել երեխաներին:

Եբրայական «Հաարեց» թերթը ցնցող  զեկույց  է հրապարակել Գազայի Նեցարիմ առանցքում Սիոնիստական ռեժիմի բանակի գործողությունների մասին, որը ներառում է բանակի որոշ հրամանատարների ու զինվորների խոստովանությունները։

Հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը,  Pars Today-ը հաղորդել է,որ զեկույցում թերթը վկայակոչելով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի  ռազմական հրամանատարների  խոսքերը․ նշել է,- «Նեցարիմի առանցքի հյուսիսում կա ենթադրյալ գիծ, ​​որը հայտնի է, որպես «դիակի գծի», ​​և Գազայի բնակիչները ճանաչում են այն»:

Այս հրամանատարներն ասել են.- «Այս տարածքում պաղեստինցիների վրա կրակելուց հետո նրանց մարմինները մնում են գետնին, որպեսզի շները ուտեն»:

Սիոնիստական ռեժիմի  բանակի 252-րդ բրիգադի հրամանատարը Նեցարիմի առանցքը անվանել է մահվան գոտի և ասել, որ յուրաքանչյուր ոք, ով մոտենա այս տարածքին, թիրախ կդառնա։

Սիոնիստ հրամանատարը հավելել է.-«Գազայի հատվածում տեղակայված ռազմական ստորաբաժանումների  միջև մրցակցություն է ընթանում ավելի մեծ թվով պաղեստինցիներին սպանելու համար»: Նա ասել է. «Բանակը Նեցարիմում սպանում է խաղաղ բնակիչներին և նրանց ներկայացնում որպես ռազմական և դիմադրության ուժեր»։

«Հաարեց» թերթը  այնուհետև մեջբերելով իսրայելցի սպայի խոսքերը գրել  է. «Սա առաջին պատերազմն է, երբ հրամանատարներն անում են այն, ինչ ուզում են, և ցանկացած գործողություն կատարվում է առանց հրամանի»:

Թերթը հղում անելով  սիոնիստ զինվորներին, գրում է, որ Գազայի հատվածում հրամանատարները ձգտում են անձնական հաղթանակի:

Այս զինվորները հավելել են. «Այս հրամանատարներից մեկը հայտարարել էր, որ մեր ստորաբաժանման հաղթանակը Գազայի հյուսիսային հատվածը բնակիչներից դատարկելն էր»:

Մեկ այլ զինվոր ասել է, որ ընկերները սպանել են 16-ամյա դեռահասի, իսկ հրամանատարը խրախուսել է նրանց և պահանջել, որ հաջորդ օրը սպանեն 10 պաղեստինցի երեխաների»:։

Թերթը, վկայակոչելով Սիոնիստական բանակի մի քանի սպաների, գրել է. -«99-րդ ստորաբաժանման ուժերը նկատել են երկու երեխաների հետ մի ծերունու, ապա ուղղաթիռով թիրախավորել նրանց»: Նրանք հավելել են.«Նեցարիմի առանցքի վրա ենթադրյալ գծեր են սահմանվել, և յուրաքանչյուրը, ով այս տարածք մտնի հյուսիսից կամ հարավից, կսպանվի»:

Սպաները նշել  են.-«Գումարտակի հրամանատարի տեղակալը հրամայել է սպանել խաղաղ բնակիչներին, մինչդեռ սպաներից մեկը նրան հայտնել է, որ նրանք կարող են լինել իսրայելցի գերիներ։ Մեկ այլ զինվոր «Հաարեց» թերթին ասել է. «Մենք սպանեցինք 200 պաղեստինցի խաղաղ բնակիչների, և նրանցից միայն 10-ն էին ՀԱՄԱՍ-ի անդամներ, սակայն բանակը հայտարարեց, որ սպանել է հարյուրավոր դիվերսանտների»:

Նա հավելել է.«Հրամայվել  է, որ ով մոտենա Նեցարիմի առանցքին, պետք է սպանվի գլխին կրակված մի  փամփուշտով»: