Իսրայելական կործանիչի հարձակման հետևանքով զոհվել է ևս 5 պաղեստինցի լրագրող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227394-Իսրայելական_կործանիչի_հարձակման_հետևանքով_զոհվել_է_ևս_5_պաղեստինցի_լրագրող
Գազայի ռմբակոծության հետևանքով զոհվել է ևս 5 պաղեստինցի լրագրող։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 26, 2024 10:33 Asia/Tehran
  • Իսրայելական կործանիչի հարձակման հետևանքով զոհվել է ևս 5 պաղեստինցի լրագրող

Գազայի ռմբակոծության հետևանքով զոհվել է ևս 5 պաղեստինցի լրագրող։

Հղում անելով «Ալ Ալամ» գործակալությանը, «Սահաբը» հայտնում է, որ Նուսիրաթ ճամբարում գտնվող Ալ-Աուդա հիվանդանոցի դիմաց կայանված՝ «Ղոդս» հեռուստաընկերության համար ուղղի եթեր ապահովող մեքենայի ռմբակծության հետևանքով, զոհվել են 5 լրագրողներ, որոնք լուսաբանում էին Գազայի իրավիճակը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Պաղեստինի այլ շրջաններում սպանել է 202 լրագրողի:

Գազայում Իսրայելի հանցագործությունները շարունակվում են արդեն 15 ամիս։ Միջազգային քրեական դատարանն արձակել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի  և   պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության վճիռը՝ ռազմական  հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու և Գազայի ժողովրդին սովի մատնելու մեղադրանքով։

Չնայած այս բոլոր հանցագործություններին, Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ այս պատերազմից 446 օր անց չի հասել իր նպատակներին, որոնք էին՝ ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելն ու գերիներին վերադարձնելը։