Ցեղասպանության գիտություն. Իսրայելի համալսարանների դերը բռնաճնշումների և հանցագործության մեջ
-
Թել Ավիվի համալսարան
Իսրայելի համալսարաններն աջակցում են պաղեստինցիներին ճնշելու համար կիրառվող հսկողության համակարգերի զարգացմանն առնչվող նախագծերին: Եվ իսրայելական ԲՈՒՀ-երի դեմ ուղղված նման մեղադրանքներն ավելի ու ավելի շատ են հնչում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ըստ այս մեղադրանքների՝ Սիոնիստական ռեժիմը 1996 թվականից մասնակցել է հետազոտությունների և զարգացման եվրոպական ծրագրերին և այդ ժամանակից ի վեր հսկայական ֆինանսական օգնություն է ստացել այնպիսի ծրագրերի շրջանակներում, ինչպիսիք են «Հորիզոն 2020»-ը և «Հորիզոն Եվրոպան»։
2014-2020 թվականներին ռեժիմը «Հորիզոն» ծրագրից ստացել է 1,28 միլիարդ եվրո օգնություն, իսկ 2021 թվականին «Հորիզոն Եվրոպա» ծրագրից ստացել է ավելի քան 747 միլիոն դոլար օգնություն՝ գիտական և տեխնոլոգիական զարգացման և նորարարական նախագծերի վրա ծախսելու համար։ Սակայն իրականում այդ օգնությունը ծախսվել է Իսրայելի ռազմական արդյունաբերությանն աջակցելու համար։
Իսրայելի խոշոր համալսարաններն այդ թվում՝ Թել Ավիվի համալսարանը, Երուսաղեմի Եբրայական համալսարանը և Տեխնիոնի ինստիտուտը, եվրոպական օգնությունն, ուղղակիորեն օգտագործում են առաջադեմ տեխնոլոգիաներ մշակելու համար։ Այդ տեխնոլոգիայի մեծ մասը վերաբերվում է ԱԹՍ-ների, հրթիռների և պաշտպանական համակարգերի արտադրության վրա, որոնք շատ հաճախ, միջազգային ու համաշխարհային շուկա դուրս գալուց առաջ, փորձարկվում են պաղեստինցիների վրա։
Amnesty International-ը, բանակին և պատերազմներին իսրայելական համալսարանների աջակցության մասին զեկույցում հայտարարել է, որ ԲՈՒՀ-երում մշակված ռազմական տեխնոլոգիան կիրառվում է ռազմական գործողություններում, որոնք միջազգային իրավունքի համաձայն համարվում են ռազմական հանցագործություններ:
Իսրայելի բոլոր 7 խոշոր համալսարանները, առանց բացառության, հիմնել են առևտրային ընկերություններ, որոնք երկարաժամկետ գործընկերություններ և համագործակցություն ունեն ռեժիմի ռազմական և անվտանգության ոլորտների հետ։ Դա ևս մեկ անգամ փաստում է, ռեժիմի ակադեմիական համակարգի և ռազմական արդյունաբերության միջև կապի չափերը։
Սակայն այդ դերը չի սահմանափակվում միայն հետազոտություններով և ներառում է նաև փորձարկումները, հատկապես Գազայի հատվածում։ Ըստ էության, պաղեստինյան տարածքները բաց լաբորատորիա են այդ տեխնոլոգիաների և տարբեր զենքերի ու վերահսկման համակարգերի փորձարկման համար։
Բացի այդ, իսրայելական համալսարաններ խտրական քաղաքականություն են կիրառում պաղեստինցիների նկատմամբ՝ թույլ չտալով նրանց սովորել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող ոլորտներում։
Ռեժիմի ԲՈՒՀ-երի վարած այս քաղաքականությունը բազմիցս արժանացել է եվրոպական ակադեմիական շրջանակների քննադատությանը։
2023 թ․ հուլիսին ավելի քան երկու հազար եվրոպական համալսարանների դասախոսներ և 45 գիտական և կրթական հաստատություններ կոչ են արել դադարեցնել ԵՄ աջակցությունն ու ֆինանսական օգնությունը Իսրայելի այն համալսարաններին և դրանց կողմից անցկացվող գիտական հաստատություններին, որոնք մասնակցում են ռազմական նախագծերի մշակմանը: