Եմենում ձերբակալվել են Բրիտանիայի ու Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն իրականացրած անձինք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227882-Եմենում_ձերբակալվել_են_Բրիտանիայի_ու_Սաուդյան_Արաբիայի_օգտին_լրտեսություն_իրականացրած_անձինք
Եմենի անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալությունների հետ համագործակցող լրտեսների ձերբակալության ու վերջիններիս խոստովանական ցուցմունքների վերաբերյալ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 08, 2025 19:34 Asia/Tehran
  • Եմենում ձերբակալվել են Բրիտանիայի ու Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն իրականացրած անձինք

Եմենի անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալությունների հետ համագործակցող լրտեսների ձերբակալության ու վերջիններիս խոստովանական ցուցմունքների վերաբերյալ։

Սանաա քաղաքում իրականացված հատուկ գործողության ժամանակ, անվտանգության ուժերը ձերբակալել են մի խումբ լրտեսների, որոնք խոստովանել են, որ անվտանգության, լրատվական ու այլ ոլորտների վերաբերյալ հավաքագրած տեղեկությունները փոխանցել են Սաուդյան Արաբիայում գտնովղ իերցն ղեկավարներին։

Pars Today-ի հաղորդմամբ՝  անդրադառնալով կալանավորված բրիտանացի և սաուդացի լրտեսների խոստովանություններին, Եմենի անվտանգության կազմակերպությունը հայտարարել է օտարերկրյա հետախուզական գործակալությունների ագրեսիվ ջանքերի ձախողման մասին հավելելով. «Բոլոր նրանք, ովքեր լրտեսություն են իրականացրել հօգուտ հակառակորդի, պետք է հանձնվեն արդարադատության համակարգին»։

Հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալված անձինք հավաքագրվել են Էր Ռիադում՝ բրիտանացի ու սաուդացի սպաների կողմից, ինչից հետո անցել են հատուկ դասընթացներ և ձեռք բերել հմտություններ՝ տեղեկատվության հավաքագրման ու լրտեսության ոլորտներում։

Եմենի անվտանգության ծառայությունը հայտարարել է․ «Լրտեսները սովորել են կիրառել հատուկ ծրագրեր, սարքեր և տեխնոլոգիաներ՝ նախատեսված  լրտեսական և հետախուզական գործունեություն իրականացնելու համար, ինչից հետո ժամանել են Եմեն»։

Եմենի «Անսարալլահ» շարժման քաղաքական գրասենյակը նույնպես հայտարարություն է տարածել՝ լրտեսների հավաքագրմանը մասնակցած երկրներին զգուշացնելով Եմենի ժողովրդի շահերին վնասելու հետևանքների մասին։