Եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i227890-Եմենցի_ծաղրանկարիչ_Քամալ_Շարաֆի_մասին
«Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից հետո, վերջին 15 ամիսների ընթացքում, եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆը ստեղծել է մոտ 500 արվեստի գործեր՝ Դիմադրության ճակատի և Պաղեստինի վերաբերյալ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 09, 2025 10:35 Asia/Tehran
  • Եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆի մասին

«Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից հետո, վերջին 15 ամիսների ընթացքում, եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆը ստեղծել է մոտ 500 արվեստի գործեր՝ Դիմադրության ճակատի և Պաղեստինի վերաբերյալ։

47-ամյա եմենցի ծաղրանկարիչ Քամալ Շարաֆի աշխատանքները քաղաքական են։ Դրանք  սկանդալային են և բացահայտում են Իսրայելի, ԱՄՆ-ի և նույնիսկ ամերիկյան իսլամի քաղաքականությունը տարածաշրջանի որոշ երկրներում։

Pars Today-հաղորդմամբ՝ նրա ստեղծագործությունների հիմնական թեման արևմտյան քաղաքականության և արևմտացած ամերիկյան իսլամի միջև հակասություններն են։

Քամալ Շարաֆի ծաղրանկարների մեծ մասը կերպարային են և ունեն պարզ ու խորհրդանշական լեզվով ներկայացված պատմություն, որը հասնելի է ցանկացած հանդիսատեսի:

Image Caption

Որպես օրինակ՝ նրա աշխատանքներում ներկայացված իսրայելցի և ամերիկացի զինվորներն  ունեն սառը դեմք և քարերի նման են, պատերազմական սաղավարտները ծածկում են նրանց աչքերը, ասես նրանք ռոբոտներ լինեն: Իսկ արաբ տիրակալներին ու շեյխերը պատկերված են   մեծ որովայններով և քարշ են տալիս նավթի ու փողի տակառները:

Շարաֆի ստեղծագործություններում ամենահաճախ հանդիպող կերպարներից է Միացյալ Նահանգների առաջին նախագահ Աբրահամ Լինքոլնի կերպարը, իսկ ամենաշատ հանդիպող խորհրդանիշերից՝ U.S.A տառերը, որոնք կարելի է տեսնել իսրայելցի զինվորների տանկերի և համազգեստի վրա։ Այս աշխտանքներում հաճախ է հանդիպում նաև Իսրայելի խորհրդանիշը, որը չի առանձնացվում ԱՄՆ-ից։

Ծաղրանկարներում ներկայացված է այն իրականության մի հատվածը, որը թաքցվել է մարդկությունից, կամ անտեսվել ԶԼՄ-ների կողմից տարածվող կեղծ լուրերի և իրականությունից մարդկանց հեռանալու պատճառով:

Image Caption

Քամալ Շարաֆն իր ծաղրանկարներում փորձում է ցույց տալ իրականության թաքնված մասը։

Նրա ստեղծագործություններում առարկաները երբեմն կենդանանում և կերպարներ են դառնում։ Այս տեխնիկան մենք հաճախ տեսնում ենք մուլտֆիլմերում: Գեղարվեստական երևակայության շնորհիվ նրա աշխատանքները հեգնական են և զվարճալի։ Ինչպես հրթիռները, որոնք կրում են «Հեզբոլլահի» գլխարկներ, կամ նույնիսկ քնած են:

Քամալ Շարաֆը փորձում է բոլոր հնարավոր տարբերակներով հանդիսատեսին հասցնել իր ասելիքը։ Սուրբ Ծնունդին և Ձմեռ պապի կերպարին անդրադառնալուց մինչև իսրայելական ապրանքները բոյկոտելը և նույնիսկ պաղեստինյան խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսիք են եռանկյունին և գլխաշորը:

Նրա նկարահանած մուլտֆիլմերի մեծ մասի ֆոնը հողն է, որը աշխատանքին տալիս է պարզության զգացում և չի խանգարում նայողի աչքին: Քամալ Շարաֆը, իր իսկ բնորոշմամբ, նկարում է ճնշվածների համար, և ծաղրանկարից օգտվում է բռնատերերի դեմ պայքարելու և ճնշվածներին օգնելու համար։