Լիբանանի նոր նախագահ է դարձել Ջոզեֆ Աունը
Հունվար 09, 2025 18:05 Asia/Tehran
Լիբանանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի նախագահ է ընտրել բանակի հրամանատար Ջոզեֆ Աունին:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին։
«Գեներալ Աունի թեկնածությանը կողմ են քվեարկել 128 պատգամավորներից 99-ը», - նշել է նա:
Այսպիսով Ջոզեֆ Աունը հավաքել է անհրաժեշտ 86–ից շատ քվե։
Պատգամավորներից մեկը, փչացնելով քվեաթերթիկը, այնտեղ գրել է ամերիկացի քաղաքական գործիչ Բերնի Սանդերսի անունը։
arm.sputniknews
Պիտակ