Սիոնիստ վերլուծաբան. Թել Ավիվի պաշտոնյաները ստում են. Բոլոր իսրայելցիները զինվորական են
Pars Today.- Սիոնիստ վերլուծաբաններից մեկը նշելով, որ գրավյալ տարածքների յուրաքանչյուր տանը մեկ սիոնիստ զինվոր կա՝ հավելել է.«Բոլոր «իսրայելցիները» իրականում Սիոնիստական ռեժիմի բանակի զինվորներ են»։
Սիոնիստ վերլուծաբան «Բեյ Միխայիլը» սիոնիստական «Հաարեց» թերթում լույս տեսած հոդվածում խոստովանելով, որ բոլոր սիոնիստներն իրականում Սիոնիստական ռեժիմի բանակի զինվորներ են՝ գրել է.«Աշխարհում դժվար է գտնել մի կառավարություն, որտեղ նրա բոլոր անդամները զինվորներ են։ Յուրաքանչյուր իսրայելցի մասնակից է պատերազմին, թալանին և չարիքին: Ըստ Pars Today-ի, այս սիոնիստ վերլուծաբանը հավելել է.«Իսրայելում (գրավյալ Պաղեստինում) իրավիճակը բոլորովին այլ է, և յուրաքանչյուր տանը կա առնվազն մեկ զինվոր, ով միշտ սպասում է հրամանի»:
«Բեյ Միխայիլ»-ն անդրադառնալով սիոնիստ պաշտոնյաների ստերին, գրել է.«Լրատվամիջոցները գիշեր-ցերեկ պատմում են, որ բոլոր պաղեստինցիները ներգրավված են պատերազմի մեջ։ Այս խաբեության նպատակն է արդարացնել պաղեստինցիների շարունակական սպանություններն ու ջարդերը։ Գազայում սպանվել է մոտ 50000 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Բացի այդ, Գազայում ավերվել են բոլոր առողջապահական ենթակառուցվածքները և կրոնական, մշակութային, կրթական և սոցիալական սպասարկման կենտրոնները»։
Սիոնիստ վերլուծաբանը խոստովանել է. «Ներկայումս տեղի են ունենում նպատակային ավերածություններ, և ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակը Գազայում իսրայելցիների համար բնակավայրեր կառուցելն է»։
Բեյ Միխայիլը հավելել է. «Զզվելի է ասել, որ Գազայի բոլոր բնակիչները պետք է թիրախ լինեն, և արդարացի չէ, պաղեստինցիներին ահաբեկիչներ բնութագրելը»:
Սիոնիստ վերլուծաբանը վերջում նշել է. «Մենք սպանել ենք հազարավոր մարդկանց և ոչնչացրել ենք նրանց կենսական նշանակության ենթակառուցվածքները, բայց մենք հավերժ կշարունակենք սարսափի մեջ ապրել»:
Իսրայելի ռեժիմի հանցագործությունները Գազայի հատվածում շարունակվում են արդեն տասնվեցերորդ ամիսն անընդմեջ, մինչդեռ Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Սիոնիստական ռեժիմի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտին՝ ռազմական հանցագործություններ կատարելու, մարդկության դեմ հանցանքներ գործելու և սովամահությունը (Գազայի ժողովրդին սովամահ անելը) որպես զենք օգտագործելու մեղադրանքով։
Ի դեպ Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում նահատակների թիվը գերազանցել է 46 հազարը։