Ցուրտ, ջրհեղեղ և մայրական տառապանք. Գազայում ապրող մի մոր՝ Ֆիդայի պատմությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228034-Ցուրտ_ջրհեղեղ_և_մայրական_տառապանք._Գազայում_ապրող_մի_մոր_Ֆիդայի_պատմությունը
Ֆիդայի համար Գազայի ճգնաժամի ամենասարսափելի մասը դրա ազդեցությունն է իր երեխաների վրա։
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Հունվար 13, 2025 08:20 Asia/Tehran
  • Ֆիդան, որ 7 երեխաների մայր է, պայքարում է իր ընտանիքի գոյատևման համար ու աշխատում որպես փրկարար
    Ֆիդան, որ 7 երեխաների մայր է, պայքարում է իր ընտանիքի գոյատևման համար ու աշխատում որպես փրկարար

Ֆիդայի համար Գազայի ճգնաժամի ամենասարսափելի մասը դրա ազդեցությունն է իր երեխաների վրա։

«Ամենադժվարը նրանց առողջ պահելն է»,- ասում է նա, հավելելով․ «Ցուրտը և խոնավությունը նրանց խոցելի են դարձնում հիվանդությունների նկատմամբ, իսկ պատշաճ բժշկական օգնության հասանելիությունը խիստ սահմանափակ է»:

Գազայում բազմաթիվ ընտանիքներ փորձում են գոյատևել ձմեռվա ցրտի պայմաններում։ 
Հղում անելով Middle East Monitor-ին, Pars Today-ը գրում է, որ այդ ընտանիքներից մեկը 39-ամյա Ֆիդա Սոբոհի  ընտանիքն է, ով ունի 7 երեխա։ Պատերազմի պատճառով տեղահանվելուց հետո նա իր երեխաների հետ միասին ապրում է վրանում։ 
Ֆիդան, ով Ալ-Զահրե քաղաքից է, պատմում է այն խնդիրների մասին, որոնց բախվում են Գազայի փախստականները։ Այստեղ անգամ վրանները չեն պաշտպանում հորդառատ անձրևներից և ցրտից:
Ֆիդան ասում է․ «Վրանի կտորը շատ բարակ է։ Ու ինչքան էլ տաք հագնվենք ու վերմակից օգտվենք, միևնույն է՝ չենք կարողանում խուսափել անձրևից, որը լցվում էվրանի մեջ ու թրջում մեր հագուստն ու անկողինը։ Խոհարարություն անելը նույնպես շատ դժվար է։ Հաճախ կերակուրն ուտում ենք սառը վիճակում։ Երեխաները փորձում են շարունակել կրթությունը, սակայն լույսի ու տաքության բացակայության պատճառով, դա գրեթե անհնար է։ Ցուրտն ու խոնավոթյունը վնասում են նրանց առողջությանը և ես ամեն օր փորձում եմ անել ամեն ինչ՝ նրանց չոր ու անվտանգ պահելու համար»։ 
Ու չնայած բոլոր դժվարություններին, Ֆիդան չի բավարարվում միայն իր ընտանիքի մասին հոգ տանելով։ Նա աշխատում է փրկարար ծառայությունում և օգնում նույն խնդիրների հետ բախվող այլ ընտանիքների։ Անձնական փորձառությունն ու մյուսներին օգնելու ցանկութունը Ֆիդային վերածել են տոկունության ու վճռականության խորհրդանիշի, որը կարող է պայքարել աներևակայելի մարտահրավերների դեմ։ 
Ֆիդան ընդհանուր առմամբ 1,9 միլիոն տեղահնավածներից 1,6 միլիոնից մեկն է, ովքեր ապրում են վրաններում կամ ժամանակավոր կացարաններում։ Այստեղ շատ հաճախ պլաստիկից բացի ուրիշ ոչինչ չկա։ Այս ապաստարանները նվազագույն պաշտպանություն են ապահովում ցրտից և անձրևից, որի հետևանքով վրանները ջրով են լցվում։ Վերջին օրերին հարյուրավոր ժամանակավոր կացարաններ հեղեղվել են՝ մարդկանց հասցնելով հուսահատության ամենավերջին ասիճանին։
 

Ֆիդա Սոբոհ. Ճանաչեք մեր ինքնությունը

Ֆիդայի  համար Գազայի-ճգնաժամի ամենասարսափելի մասը դրա ազդեցությունն է իր երեխաների վրա։ 
«Ամենադժվարը նարնց առողջ պահելն է»,- ասում է նա, հավելելով․ «Ցուրտը և խոնավությունը նրանց  խոցելի են դարձնում հիվանդությունների նկատմամբ, իսկ պատշաճ բժշկական օգնության հասանելիությունը խիստ սահմանափակ է։ Անձրևը նույնպես լուրջ խնդիր է։ Ջուրը ներթափանցում է վրան, ոչնչացնում մեր ունեցվածքն ու ստեղծում հակասանիտարական ու ոչ անվտանգ վիճակ։ Շատ դժվար է տեսնել երեխաներիս տառապանքը և հասկանալ, որ չեմ կարող ավելի լավ պայմաններ ապահովել նրանց համար։ Ես անգամ չգիտեմ՝ արդյոք մենք կհաղթահարե՞նք հաջորդ փոթորիկը»: 

 

Ֆիդայի պայքարն ամուսնուն կորցնելուց հետո

Ֆիդայի ամուսինը սպանվել է անցած տարի՝ իսրայելցիների կողմից։ Նա ասում է․ «Ամուսնուս կորուստը մեծ վիշտ էր։ Նա մեր տան սյունն էր։ Առանց նրա ես պետք է երկու ծնողի դեր ստանձնեի, ինչը շատ դժվար էր։ Ֆինանսական առումով նրա բացակայությունը մեզ էլ ավելի խոցելի է դարձրել, հատկապես հիմա, երբ ռեսուրսներն ավելի սահմանափակ են, քան երբևէ»:
Նա հավելում է․ «Իմ զգացմունքները կազմված են հույսից ու դիմադրությունից։ Հույս՝ որ մի օր մեր տառապանքը կավարտվի ու մենք կկարողանանք կառուցել արժանապատիվ ու խաղաղ կյանք»։ 
Այս տարվա ձմռանը, ցրտահարության հետևանքով, Գազայում մահացել է 10 նորածին, իսկ շտապ օգնության չհասնելու դեպքում, այդ թիվը կարող է աճել։ 
Հայտարարվել է նաև, որ եթե հումանիտար պօգնության տրամադրվան սահմանափակումները չվերացվեն, մեծ թվով այլ երեխաներ նույնպես կմահանան ցտից։


Ֆիդայի ուղերձն աշխարհին
«Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ մենք՝ պաղեստինցիներս, պարզապես վիճակագրություն չենք։ Մենք իրական մարդիկ ենք՝ երազանքներով, ընտանիքներով և ապագայի հույսերով: Ցուրտը, ջրհեղեղներն ու տեղահանությունը ժամանակավոր խնդիրներ չեն։ Դրանք մշտական խնդիրներ են, որոնք քայքայում են մեր արժանապատվությունն ու սպառնում մեր անվտանգությանը: Մենք ցանկանում ենք, որ աշխարհը տեսնի մեզ, ճանաչի մեր ինքնությունը և օգնի մեզ վերակառուցել մեր կյանքը»: