Բաղդադի ուղերձը Դամասկոսին. Զգուշացեք այս «հսկայական ժամային ռումբից»
-
Բաղդադի ուղերձը Դամասկոսին. Զգուշացեք այս «հսկայական ժամային ռումբից»
Pars Today - Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտնել է Սիրիայում վտանգավոր ժամային ռումբի առկայության մասին Դամասկոսին ուղղված Բաղդադի կարեւոր ուղերձի մանրամասները։
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ամեր ալ Ֆայեզը հայտարարելով որ Սիրիայում գտնվող ալ-Հոլ ճամբարում ներկայումս գտնվում է 30 հազար մարդ, որոնց մեծ մասը ԻԼԻՊ խմբավորման անդամ են, ասել է. «Այս ահաբեկիչներն ունեն 50 երկրների քաղաքացիություն և գործում են ժամային ռումբի պես, որը ոչ միայն սպառնում է Սիրիային, այլև վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և աշխարհի երկրների համար։ Ըստ Pars Today-ի՝ Ալ-Ֆայեզը հավելել է. «Այս ճամբարի բնակիչները, հատկապես դեռահասները, տարիներ շարունակ վերապատրաստվել են ԻԼԻՊ-ի ահաբեկչական գաղափարախոսության միջոցով»։
Ըստ Իրաքի խորհրդարանի պատգամավորի՝ իրաքյան իշխանությունները Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո կարեւոր ուղերձ են հղել Դամասկոսին եւ պահանջել են լուծել Ալ-Հոլ ճամբարի խնդիրը։ Նրանք ընդգծել են, որ Ալ-Հոլ ճամբարը և այդ խնդրի լուծումը առաջնահերթություն են Բաղդադի համար։
Ալ ֆայեզը հավելել է. «Բաղդադը լրջորեն է վերաբերվում այս ճամբարի վերացմանը և ալ-Հոլի բնակիչներին իրենց երկրներ տեղափոխելուն: Չի կարելի ընդունել, որ Իրաքի հարեւանությամբ կա հազարավոր ծայրահեղական տարրերով ճամբար»։
Ավելի վաղ Դիյալա նահանգի Իրաքի սուննի առաջնորդների միության ղեկավար Ջաբբար ալ-Մաամորին հայտարարել էր, որ Ալ-Հոլ ճամբարը կառուցվել է ԱՄՆ-ի կողմից՝ ԻԼԻՊ-ին վարժեցնելու նպատակով։