Բաղդադի ուղերձը Դամասկոսին. Զգուշացեք այս «հսկայական ժամային ռումբից»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228052-Բաղդադի_ուղերձը_Դամասկոսին._Զգուշացեք_այս_հսկայական_ժամային_ռումբից
Pars Today - Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտնել է Սիրիայում վտանգավոր ժամային ռումբի առկայության մասին Դամասկոսին ուղղված Բաղդադի կարեւոր ուղերձի մանրամասները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2025 14:05 Asia/Tehran
  • Բաղդադի ուղերձը Դամասկոսին. Զգուշացեք այս «հսկայական ժամային ռումբից»
    Բաղդադի ուղերձը Դամասկոսին. Զգուշացեք այս «հսկայական ժամային ռումբից»

Pars Today - Իրաքի խորհրդարանի պատգամավորը հայտնել է Սիրիայում վտանգավոր ժամային ռումբի առկայության մասին Դամասկոսին ուղղված Բաղդադի կարեւոր ուղերձի մանրամասները։

Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ամեր ալ Ֆայեզը հայտարարելով որ Սիրիայում գտնվող ալ-Հոլ ճամբարում ներկայումս գտնվում է 30 հազար մարդ, որոնց մեծ մասը ԻԼԻՊ խմբավորման անդամ են, ասել է. «Այս ահաբեկիչներն ունեն 50 երկրների քաղաքացիություն և գործում են ժամային ռումբի պես, որը ոչ միայն սպառնում է Սիրիային, այլև վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և աշխարհի երկրների համար։ Ըստ Pars Today-ի՝ Ալ-Ֆայեզը հավելել է. «Այս ճամբարի բնակիչները, հատկապես դեռահասները, տարիներ շարունակ վերապատրաստվել են ԻԼԻՊ-ի ահաբեկչական գաղափարախոսության միջոցով»։

Ըստ Իրաքի խորհրդարանի պատգամավորի՝ իրաքյան իշխանությունները Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո կարեւոր ուղերձ են հղել Դամասկոսին եւ պահանջել են լուծել Ալ-Հոլ ճամբարի խնդիրը։ Նրանք ընդգծել են, որ Ալ-Հոլ ճամբարը և այդ խնդրի լուծումը առաջնահերթություն են Բաղդադի համար։

Ալ ֆայեզը հավելել է. «Բաղդադը լրջորեն է վերաբերվում այս ճամբարի վերացմանը և ալ-Հոլի բնակիչներին իրենց երկրներ տեղափոխելուն: Չի կարելի ընդունել, որ Իրաքի հարեւանությամբ կա հազարավոր ծայրահեղական ​​տարրերով ճամբար»։

Ավելի վաղ Դիյալա նահանգի Իրաքի սուննի առաջնորդների միության ղեկավար Ջաբբար ալ-Մաամորին հայտարարել էր, որ Ալ-Հոլ ճամբարը կառուցվել է ԱՄՆ-ի կողմից՝ ԻԼԻՊ-ին վարժեցնելու նպատակով։