Եմենի նոր հրթիռային գործողություններն Իսրայելի դիրքերի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228072-Եմենի_նոր_հրթիռային_գործողություններն_Իսրայելի_դիրքերի_դեմ
Pars Today- Եմենի կողմից իսրայելական դիրքերի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումից հետո, օկուպացված տարածքներում սիոնիստներն ահազանգեր են հնչեցրել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2025 17:21 Asia/Tehran
  • Եմենի նոր  հրթիռային գործողություններն Իսրայելի դիրքերի դեմ

Pars Today- Եմենի կողմից իսրայելական դիրքերի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումից հետո, օկուպացված տարածքներում սիոնիստներն ահազանգեր են հնչեցրել։

Երկուշաբթի գիշեր Եմենի զինված ուժերն  ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդի, կրկին թիրախավորել են Թել Ավիվի հյուսիսում գտնվող Յաֆֆա օկուպացված շրջանում սիոնիստական ռեժիմի կենսական նշանակության մի կետ։  Ինչպես հայտնում է Pars Today-ը, այս գործողությունն իրականացվել է «Պալեստին-2» բալիստիկ հրթիռի կիրառմամբ։

Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդում են, որ օկուպացված տարածքների տարբեր շրջաններում նախազգուշական ազդանշաններ են հնչել, և հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 11 սիոնիստ։

Եմենի զինված ուժերի խոսնակ՝ Յահյա ալ Սարիի խոսքով՝ Եմենի ռազմաօդային ուժերը մեկ այլ գործողության ժամանակ օգտագործել են չորս անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով Յաֆֆայի շրջանում գտնվող այլ կենսական նշանակության դիրքեր, ինչը նույնպես լիովին հաջող է անցել։

Այս հաջող գործողությունից հետո, Եմենի զինված ուժերի խոսնակն ընդգծել է Սիոնիստական ​​ռեժիմի դեմ  Եմենի ռազամական գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը՝ մինչև  օկուպացիայի ավարտը և Գազայի պաշարման վերացումը։

Եմենի բանակի ուժերը խոստացել են իսրայելական դիրքերի վրա  հարձակումները շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի վրա։