Ինչպե՞ս «Հեզբոլլահը» կարողացավ ապացուցել Իսրայելին զսպելու իր կարողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228122-Ինչպե_ս_Հեզբոլլահը_կարողացավ_ապացուցել_Իսրայելին_զսպելու_իր_կարողությունը
Թեև «Հեզբոլլահի» հետ առճակատման սկզբնական շրջանում, օգտվելով ռազմական տեխնոլոգիաներից, Իսրայելը կարողացավ որոշակի ձեռքբերումներ գրանցել, սակայն ժամանակի հետ այդ տեխնոլոգիաները վերածվեցիւն անարդյունավետ զենքի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2025 12:23 Asia/Tehran
  • Ինչպե՞ս «Հեզբոլլահը» կարողացավ ապացուցել Իսրայելին զսպելու իր կարողությունը

Թեև «Հեզբոլլահի» հետ առճակատման սկզբնական շրջանում, օգտվելով ռազմական տեխնոլոգիաներից, Իսրայելը կարողացավ որոշակի ձեռքբերումներ գրանցել, սակայն ժամանակի հետ այդ տեխնոլոգիաները վերածվեցիւն անարդյունավետ զենքի։

Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի ընթացքն ու արդյունքները գնահատելիս, մշտապես ընդգծվել է «տեխնոլոգիայի» դերը՝ արդյունքների հասնելու գործում։ Մասնավորապես, ընդգծվել  է «արհեստական ինտելեկտի» դերը՝ որպես նոր գործիք, որն իր արդյունավետությունը ցույց տվեց «Հեզբոլլահի» առաջնորդներին սպանելու և շարժման ռազմական հնարավորությունների մի մասը ոչնչացնելու գործում։
Հղում անելով «Ֆարս» գործակալությանը, Pars Today-ը հայտնում է, որ չնայած այդ առավելությանը, Իսրայելը չկարողացավ հաղթել ճակատամարտում։ Իսրայելը չկարողացավ հասնել պատերազմում սահմանած իր հիմնական նպատակներին և նույնիսկ անկարող եղավ խանգարել «Հեզբոլլահին» իր ձեռքն առնել առավելությունը:
Իսրայելի ամենահայտնի պատմաբաններից և Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետներից մեկի՝ Էյալ Զիսսերի 2025 թվականի հունվարի 8-ի հայտարարությունը հաստատում է այս փաստը։ Նա նշել է․ «Այն ժամանակ, երբ դուք բոլորդ կարծում եք, որ ամեն ինչ լավ է, և խաղաղություն է հաստատվել, «Հեզբոլլահը» վերականգնում է իր ռազմական հնարավորությունները»: 
Առաջին մարտահրավերը, որը Դիմադրությունը կարողացավ արագ հաղթահարել, շարժման քաղաքական ու ռազմական նոր կադրերին՝ բուրգի ամենաբարձր կետից մինչև ամենացածրը, պաշտպանելու ընթացակարգերը փոխելն էր։ Դա շարժմանը հնարավորություն տվեց պահպանել իր ազդեցիկ ներկայությունը՝ չնայած բազմաթիվ բարձրաստիճան հրամանատարների կորստին, որոնց թվում էր գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլաը, և շարունակել ավելի  մեծ թափով իրականացնել հրթիռային հարձակումներ:
Զենքի արդյունավետ կիրառումը մարտադաշտում, հրամանատարության ու դաշտային կադրերի միջև կապի նոր ցանցի ստեղծումը, ոչ միայն մարտահրավեր նետեց Իսրայելի տեխնոլոգիական առավելությանն այլ ռեժիմին ստիպեց հրադադարի կոչ անել՝ չնայած բոլոր «ձեռքբերումներին», որոնց «հասել էր»։ 
Լիբանանի հարավ ցամաքային ճանապարհով  ներթափանցելու Իսրայելի փորձերը, 50-70 հազար զինվորների տեղակայման համեմատ, շատ սահմանափակ էին։ Ու չնայած հարձակումների ինտենսիվությանը, Դիմադրությանը հաջողվեց կանխել իսրայելական բանակի ցամաքային առաջխաղացումը և ստիպել ռեժիմին հետ քաշել «Մերկավա» տանկերը՝ ավելի շատ զինտեխնիկա կորցնելու վախից։ 
Դիմակայության 57 օրերի ըթնացքում Դիմադրությունը խոցեց 57 տանկ, ինչը վկայում է, որ  չնայած իր բոլոր ջանքերին, հնարավորություններին և տեխնիկական գիտելիքներին, Իսրայելը չկարողացավ հասնել իր ցանկալի արդյունքներին և կասեցնել Դիմադրության մարտիկների տեղաշարժերը առաջնագծում։