Լիբանանցի գյուղացիների տների պայթեցումը. Հայացք պատերազմի վերջին զարգացումներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228132-Լիբանանցի_գյուղացիների_տների_պայթեցումը._Հայացք_պատերազմի_վերջին_զարգացումներին
Pars Today-ի այսօրվա լրահոսում կներկայացնենք մի շարք լուրեր Իրանից և աշխարհից։ Եմենն ԱԹՍ-ներով ու հրթիռներով գործողություններ է իրականացրել Թել Ավիվի և Էյլաթ նավահանգստի դեմ, Լիբանանում համատարած կերպով պայթեցվել են տներ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 15, 2025 17:09 Asia/Tehran
  • Լիբանանցի գյուղացիների տների պայթեցումը. Հայացք պատերազմի վերջին զարգացումներին

Pars Today-ի այսօրվա լրահոսում կներկայացնենք մի շարք լուրեր Իրանից և աշխարհից։ Եմենն ԱԹՍ-ներով ու հրթիռներով գործողություններ է իրականացրել Թել Ավիվի և Էյլաթ նավահանգստի դեմ, Լիբանանում համատարած կերպով պայթեցվել են տներ։

Իսրայելն ավիահարված է իրականացրել Արևմտյան ափի դեմ

Պաղեստինի ԱՆ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իսրայելական բանակը հարձակվել է Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին ճամբարի վրա։ Հարձակումը, որը հանգեցրել է 6 պաղեստինցիների նահատակության և ևս երկուսի վիրավորվելուն, իրականացվել է ճամբարի վրա Պաղեստինի ինքնավարության անվտանգության ուժերի հարձակմանը զուգահեռ։ 

 

ՀԱՄԱՍ․ Օկուպանտները վճարելու են նահատակների արյան համար 

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է. «Օկուպանտները վճարելու են նահատակների արյան համար»։ Շարժումը հայտարարության մեջ նշել է, որ Պաղեստինյան ինքնավարության ուժերի կողմից Ջենին ճամբարի պաշարումը բխում է սիոնիստ թշնամու շահերից:

ՀԱՄԱՍ․ Օկուպանտները վճարելու են նահատակների արյան համար ՀԱՄԱՍ-ը հայտարարել է. «Օկուպանտները վճարելու են նահատակների արյան համար»։ Շարժումը հայտարարության մեջ նշել է, որ Պաղեստինյան ինքնավարության ուժերի կողմից Ջենին ճամբարի պաշարումը բխում է սիոնիստ թշնամու շահերից:

 

Եմենն ԱԹՍ-ներով ու հրթիռներով գործողություններ է իրականացրել Թել Ավիվի և Էյլաթ նավահանգստի դեմ

Եմենի ԶՈՒ խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ զինված ուժերն օկուպացված Յաֆֆայի շրջանում ԱԹՍ-ների միջոցով ոչնչացրել են մի քանի թիրախներ։Նա հավելել է․ «Հրթիռային ստորաբաժանումը թևավոր հրօիթռով խոցել է օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում ալ-Ռիշրաշ շրջանi էլեկտրակայանը։ Եմենի զինված ուժերը շարունակելու են Իսրայելի ռեժիմի դեմ ուղղված գործողություններն ու հետագայում խոցելու են ավելի շատ թիրախներ»։

 

Սիոնիստների վախը՝ պաղեստինցի գերիների կողմից  հաղթանակի նշան ցուցադրվելուց

Լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ պաղեստինցի գերիների կողմից հաղթանակի նշանի (V) ցուցադրումը, որոնք պետք է ազատ արձակվեն Սիոնիստական ​​ռեժիմի հետ գերիների փոխանակման համաձայնագրի շրջանակներում, ռեժիմի համար դարձել է լուրջ մտահոգություն: Եբրայերեն լույս տեսնող Yedioth Ahronoth թերթի թղթակից Լիրան Թեմարին խոստովանել է, թե նախատեսված է պաղեստինցի գերիներին տեղափոխել մգեցված ապակիներով կամ առանց ապակիներով ավտոբուսներով, որպեսզի նրանք չկարողանան ցույց տալ հաղթանակի նշանը։

 

Սիոնիստների կողմից լիբանանցիների բնակարանների  զանգվածային պայթյունը

Իսրայելական բանակը զանգվածային պայթյուններ է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Մեյս ալ Ջաբալ և Քաֆր Քիլա գյուղերում՝ ավերելով խաղաղ բնակիչների տները։ Երեկվա դրությամբ իսրայելական բանակը 816 անգամ խախտել է հրադադարի պայմանագիրը Լիբանանում, խնդիր, որը կարծես թե շուտով չի ավարտվելու։

 

Իսրայելի հանցագործությունները Գազայում շարունակվում են

Գազայի հատվածի դեմ պատերազմի 467-րդ օրը և հրադադարի նախօրեին Սիոնիստական ​​ռեժիմը շարունակել է իր հարձակումներն ու դաժան գործողությունները տարածաշրջանի բնակիչների դեմ։ Al Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ չորեքշաբթի առավոտից առնվազն 22 պաղեստինցի քաղաքացի է նահատակվել Գազայի հատվածի վրա իսրայելական ռեժիմի շարունակական հարձակումների ժամանակ։