Առանցքային կետեր՝ հրադադարի մասին համաձայնագրից 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i228166-Առանցքային_կետեր_հրադադարի_մասին_համաձայնագրից
Շաբաթներ տևած անողոք ագրեսիայից հետո ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ 
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 16, 2025 16:17 Asia/Tehran
  • Առանցքային կետեր՝ հրադադարի մասին համաձայնագրից 

Շաբաթներ տևած անողոք ագրեսիայից հետո ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ 


 
Իսրայելական ուժերը ստպիպված են հեռանալ Գազայից։  
 
Ստորև ներկայացնում ենք համաձայնագրի առանցքային կետերը․ 
 
Իսրայելից պահանջվում է  իր ուժերը դուրս բերել  Գազայի հատվածի բոլոր տարածքներից և վերադառնալ նախապատերազմական սահմաններին։ 
 
Ռաֆահի անցակետը պետք է վերաբացվի, իսկ իսրայելական ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն տարածքից։ 
 
Իսրայելը պարտավորվում է դյուրացնել բուժման նպատակով արտսահման մեկնել ցանկացողների մեկնումը։  
 
Մարդասիրական արձանագրության համաձայն՝ Գազա են մուտք գործում օգնության 600 բեռնատարներ։  
 
Անհապաղ ապաստան ապահովելու նպատակով, Գազա հասցնել 200 հազար վրան և 60 հազար քարավան։ 
 
Գերիների փոխանակման շրջանակներում Գազայից ազատ կարձակվեն 1000 բանտարկյալներ և երկարաժամկետ պատիժ կրող մի քանի հարյուր բանտարկյալներ։  
 
Իսայելի բանտերից ազատ կարձակվեն մինչև 19 տարեկան բոլոր կանայք ու երեխաները։  
 
Իսրայելական ուժերը պետք է աստիճանաբար դուրս գան Նեցարիմ միջանցքից և Ֆիլադելֆիի երթուղուց: 
 
Տեղաշարժի ազատության երաշխքով, տեղահանված բնակիչները պետք է վերադառնան Գազայի հատվածում իրենց տները։ 
 
Իսրայելական ինքնաթիռներն օրական 8-10 ժամով պետք է ազատեն Գազայի երկինքը։  
 
Գազայի բոլոր հիվանդանոցները պետք է վերակառուցվեն և պետք է թույլատրվի դաշտային հիվանդանոցների, ինչպես նաև բժշկական սարքավորումների և վիրաբուժական խմբերի մուտքը։ 
 
Համաձայնագրի առաջին փուլում Հ․․ԱՄ․․ԱՍ-ն ազատ կարձակի 33 բանտարկյալների։