Իսրայելի արտգործնախարարն ընդունել է ՀԱՄԱՍ-ի դեմ պարտությունը
-
Իսրայելի ռեժիմի արտաքին գործերի նախարար՝ Գեդեոն Սաար
Pars Today- Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը խոստովանել է ՀԱՄԱՍ շարժման դեմ կրած պարտությունը և Գազայում գտնվող գերիներին ազատելու անկարողությունը:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը իր ելույթում խոստովանել է.-Թեև գերիների հանդեպ մեր պատասխանատվությունը շատ ծանր է, ամիսներ շարունակ մենք չկարողացանք կենդանի վերադարձնել ոչ մի գերի և չկարողացանք իրագործել ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմի նպատակներիը։
Իսրայելի կրթության նախարար Յոավ Քիշը նույնպես անդրադառնալով Գազայում հրադադարի համաձայնագրի ձեռքբերմանը, ասել է.-Մենք ծանր գին վճարեցինք ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության համար։
Այս կապակցությամբ Իսրայելի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Յեդիյա Յաարին հայտարարել է.-Գազայում տարած հաղթանակը մեզ համար վերածվեց լիակատար պարտության։
Յաարին նշել է.-Գազայի պատերազմը կավարտվի, բայց պատմությունը կսկսվի Հաագայում և Իսրայելում՝ դիմակայելու քաղաքական և դատական ցունամիին, որն ի վերջո կարող է վերածվել աղետի:
Կատարի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի (հունվարի 15-ին) հայտարարեց Իսրայելի ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի մասին՝ հավելելով.-Հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կիրակի (հունվարի 19-ին), և ըստ այս համաձայնագրի՝ ՀԱՄԱՍ-ը մի քանի փուլով ազատ կարձակի 33 բանտարկյալների՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, իսկ Իսրայելի ռեժիմը պետք է դուրս գա Գազայի հատվածից։