«Անսարալլահ»․ ԱՄՆ-ն այն դիրքում չէ, որ դատի այլ երկրներին
Արձագանքելով ԱՄՆ-ի կողմից իր անունն ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու քայլին, Եմենի «Անսարալլահ» շարժումը հայտարարել է, որ անմեղ պաղեստինցիների սպանության մեջ ներգրավված ԱՄՆ-ն այն դիրքում չէ, որ դատի այլ երկրներին։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ երեկ տարածած հաղորդագրության մեջ «Անսարալլահի» քաղաքական գարսենյակը հայտարարել է․ «ԱՄՆ-ն, որի ձեռքերը ներկված են անմեղների արյամբ, իրավունք չունի դատել այլ երկրներին ու ժողովուրդներին և նրանց անունները ներառել ահաբեկչության ցուցակում»։
Հայտարարության մեջ ասաված է․ ««Անսարալլահ» շարժման անունն ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու որոշումը բացի սիոնիզմին ծառայելուց, այլ արադարացում չունի»։
«Եմենի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը և Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ռեժիմին իր ողջ ռեսուրսներով պաշտպանելը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ամերիկյան կառավարության այս որոշման միակ նպատակը Պաղեստինի ժողովուրդի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործություններին աջակցելն է»-, ասված էհայտարարության մեջ։
Շարժումը հայտարարել է․ «ԱՄՆ-ի նպատակն է մեծացնել Եմենի ժողովրդի տառապանքը և թույլ չտալ որ եմենցիներն ու այդ երկրի զինված ուժերին՝ շարունակել աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և գործին»:
«Անսարալլահի» քաղաքական գրասենյակը նաև կոչ է արել ազատ երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև իրավական ու մարդասիրական հաստատություններին, դատապարտել ԱՄՆ-ի հակաբարոյական որոշումը:
Շարժումը վերահաստատել է իր հանձնառությոնտը Պաղեստինի ու Գազայի նկատմամբ, ընդգծելով, որ Եմենը շարունակելու է համերաշխությունը Պաղեստինի ժողովրդի հետ:
2023 թվականի հոկտեմբերին Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության սկզբից մինչև հրադադարի հաստատումը, Եմենի «Անսարալլահ» շարժումը դիմակայել է ռեժիմին՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։
Օրերս, Սիոնիստական ռեժիմի ամենամեծ աջակից ԱՄՆ-ն, շարժման անունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: