Ինչպե՞ս Եմենի դիմադրությունը Իսրայելին դրեց ռազմավարական փակուղու մեջ
(last modified Fri, 11 Apr 2025 06:52:31 GMT )
Ապրիլ 11, 2025 10:22 Asia/Tehran
  • Ինչպե՞ս Եմենի դիմադրությունը Իսրայելին դրեց ռազմավարական փակուղու մեջ

Եմենի ԶՈՒ կողմից Սիոնիստական ռեժիմի ծովային շրջափակումը Իսրայելի համար շատ տարբերակներ չի թողել և ռազմավարական մեծ երկընտրանքի առջև է կանգնեցրել:

Հղում անելով «Մեհր» լրատվական  գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Իսրայելի ներքին անվտանգության ակադեմիան Եմենի զինված ուժերի կողմից իսրայելական ռեժիմի պաշարման հետևանքով առաջացած անվտանգության, տնտեսական և ռազմական ռիսկերն ուսումնասիրող վերլուծության մեջ գրել է. «Եմենի զինված ուժերի կողմից Իսրայելի դեմ ուղղված սպառնալիքը ոչ միայն Գազայի պատերազմի հետևանքն է, այլ դրա հետ անմիջականորեն միահյուսված տարր»:

Նշելով, որ Եմենի հրթիռային հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Իսրայելի ռեժիմի ագրեսիան Գազայի դեմ, զեկույցի հեղինակը հավելում է, որ այս հանգամանքը լուրջ մարտահրավերներ է ստեղծում տարածաշրջանում Իսրայելի անվտանգության և ռազմավարական նպատակների համար։

Զեկույցում ասվում է, որ Սանաաի զինված ուժերն ունեն մանևրելու և անկախության բարձր մակարդակ, ինչի արդյունքում Եմենի հզորությունն աճել է, և այդ պրոցեսն անհնար է զսպել կամ դադարեցնել ավանդական միջոցների օգտագործմամբ։

Ըստ այս զեկույցի՝ Եմենը տարածաշրջանային տերություն է, որը ռազմական որոշումներ կայացնելու հարցում անկախության բարձր մակարդակ ունի։ Իսկ այդ անկախությունը մեծապես բարդացրել է Իսրայելի ռեժիմի և նրա դաշնակիցների ջանքերը՝ կանխելու Սանայի ռազմական գործողությունները Կարմիր ծովում և նրա հարակից ջրային ուղիներում։

Մինչ իսրայելական ռեժիմը կարծում էր, թե կարող է վերահսկել Եմենի զինված ուժերի ծովային գործողությունները՝ թիրախավորելով որոշ տարածքներ, Եմենի զինված ուժերին հաջողվել է մեծացնել լարվածությունը՝ ցույց տալով, որ կարող է մարտահրավեր նետել նույնիսկ ԱՄՆ ռազմական գործողություններին Կարմիր ծովում և փոխել ամերիկյան առևտրային նավերի ընթացքը։

Կենտրոնը հավելում է, որ վերոնշյալ գործընթացն իրական սպառնալիք է Սիոնիստական ռեժիմի համար զգայուն իրավիճակում, և Սանաայի կողմից Թել Ավիվի և իսրայելական նավերի ծովային շրջափակումը, ի լրումն Եմենի զինված ուժերի հրթիռային սպառնալիքների, խոչընդոտել է ռեժիմի  նավագնացությանը և  ճնշում գործադրել տնտեսության վրա, որը  հիմնված է ծովային առևտրի վրա:

Թել Ավիվը նույնպես տուժում է Գազայի պատերազմի հետևանքներից։ Սիոնիստական ռեժիմի դեմ Սանաայի սպառնալիքն իրականում ոչ միայն ռազմական սպառնալիք է, այլև ունի համատարած տնտեսական և քաղաքական հետևանքներ: «Անսարալլայի» հրթիռային հարձակումների հետևանքներն իսրայելական նավերի վրա և ծովային առևտրի փակումը կամ ռեժիմի կողմից Կարմիր ծովում նավագնացությունը կանխելը, հավանաբար, կստիպեն Իսրայելի ռեժիմին վերանայել եմենցիների դեմ իր պատասխանները: