Արդյո՞ք Իրանի հետ պատերազմը կհանգեցնի Իսրայելի ռեժիմի փլուզմանը
(last modified Tue, 17 Jun 2025 13:27:34 GMT )
Հունիս 17, 2025 16:57 Asia/Tehran
  • Արդյո՞ք Իրանի հետ պատերազմը կհանգեցնի Իսրայելի ռեժիմի փլուզմանը

Pars Today - Սիոնիստական վերլուծաբանները, անդրադառնալով Իրանի վրա հարձակվելուց հետո Իսրայելի ռեժիմի մի քանի ժամվա էյֆորիայի ու ուրախության ավարտին, մատնանշեցին այս պատերազմի դառը իրականությունը։


Սիոնիստական ռեժիմը ուրբաթ առավոտյան սկսեց Իրանի վրա հարձակումը։ Այս հարձակման ժամանակ նահատակվեցին զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներ, ականավոր գիտնականներ և անմեղ Իրանի քաղաքացիների, հատկապես երեխաներ։ Այս հարձակումից հետո  Սիոնիստական ռեժիմի ուրախությունը չտևեց մի քանի ժամից ավելի, և այս ամբողջ էյֆորիան վերացավ, երբ իրանական առաջին հրթիռները հարվածեցին օկուպացված տարածքների տարբեր շրջաններին, և վախն ու սարսափը տիրեց սիոնիստներին։ Սիոնիստական վերլուծաբանները մատնանշեցին Իրանի դեմ պատերազմի դառը իրականությունը։ Pars Today-ի փոխանցմամբ՝ «Հաարեց» թերթի վերլուծաբան Յոսի Մելմանը երեքշաբթի օրը անդրադարձավ Սիոնիստական ռեժիմի համար այս պատերազմի ներքին ասպեկտին և ասաց. «Իսրայելը երկրի ներսում ներկայումս ծանր գին է վճարում, այդ թվում՝ տասնյակ սպանվածներ և հարյուրավոր վիրավորներ, ենթակառուցվածքների աննախադեպ ավերածություններ և հարյուրավոր շենքերի լայնածավալ վնասներ․ Սրանք են իրականությունը»։
Մելմանը հավելում է. «Իրանը բազմիցս ցուցադրել է անսպասելի տոկունություն և դիմադրություն։ Մենք բախվում ենք մի վարչակարգի, որը, կրոնական համոզմունքներից բացի, հենվում է մի քանի հազար տարվա պատմության վրա, որը չի փլուզվել հարվածների տակ, և Իրաքի հետ ութամյա պատերազմը դրա ապացույցն է»։
Այս համատեքստում Թել Ավիվի համալսարանի Պաղեստինի հարցերով  ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Մայքլ Միլշտեյնը, հաշվի առնելով Իսրայելի ներքին ճակատին հասցված հարվածներն ու վնասը, խորհուրդ տվեց սիոնիստներին. «Նրանք պետք է ցանկանան ունենալ իրատես ղեկավարություն, որը իսկապես մտահոգված կլինի իրենցով և կկարգավորի շարունակական պատերազմներից մաշված ու փլուզված ներքին ճակատը»։
«Հրեական միության» համալսարանի ղեկավար Նախման Շայը նույնպես անդրադարձել է այն խորը մարտահրավերներին, որոնց կբախվի իսրայելական հասարակությունը պատերազմի շարունակության դեպքում՝ նշելով. «Այս պատերազմն ավելի է բացահայտել Իսրայելի սոցիալական և քաղաքական կառուցվածքի փխրունությունը»։ Շայն ասաց. «Իրանի դեմ պատերազմը կարող է հանգեցնել Իսրայելի փլուզմանը»։