Եմենի ութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234376-Եմենի_ութիները_բալիստիկ_հրթիռով_հարվածել_են_Իսրայելի_Բեն_Գուրիոն_օդանավակայանին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին հասցված նոր հարվածի մասին:
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հուլիս 06, 2025 11:55 Asia/Tehran
  • Եմենի ութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին հասցված նոր հարվածի մասին:

«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերը   Բեն Գուրիոնի օդանավակայանի ոչնչացման ռազմական գործողություն են իրականացրել «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի օգտագործմամբ»,-հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram-ալիքում:

Նրա խոսքով՝ հարձակումը հաջող է անցել և հասել է նպատակին, օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։

Եմենի զինված ուժերը նախազգուշացրել են, որ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի դեմ ագրեսիան չի դադարել: