Եմենի ութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանին
Հուլիս 06, 2025 11:55 Asia/Tehran
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին հասցված նոր հարվածի մասին:
«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերը Բեն Գուրիոնի օդանավակայանի ոչնչացման ռազմական գործողություն են իրականացրել «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի օգտագործմամբ»,-հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան իր Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ հարձակումը հաջող է անցել և հասել է նպատակին, օդանավակայանը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։
Եմենի զինված ուժերը նախազգուշացրել են, որ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի դեմ ագրեսիան չի դադարել:
Պիտակ