«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար. Մեր համբերությունը անսահման չէ
-
Լիբանանի «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն Շեյխ Նաիմ Ղասեմ
Լիբանանի «Ալ-Մայադին» ցանցին տված հարցազրույցում, «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին և Դիմադրության առանցքի նպատակների առաջխաղացման գործում Իրանի ու Իսլամական հեղափոխության առաջնորդի դերին:
Շեյխ Նաիմ Ղասեմը հարցազրույցում իր տեսակետներն է հայտնել տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Գազայի պատերազմին աջակցելու գործընթացի, Լիբանանի պատերազմի, «Հեզբոլլահի» ներկայիս քաղաքական և ռազմական իրավիճակի, փեյջերի միջադեպի և Իրանի հետ կապված զարգացումների վերաբերյալ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ նա ասել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի դեմ իրականացրած ագրեսիայից հետո «Հեզբոլլահի» ղեկավար խորհուրդն անցկացրեց նիստ, որի ավարտին որոշվեց սահմանափակել Գազային աջակցությունը և հետևել զարգացումների ընթացքին մինչև այս հարցում վերջնական որոշում կայացնելը։ Աջակցության գործողությանը միանալուց մի քանի շաբաթ անց, արդյունքն այն էր, որ «Հեզբոլլահը» չէր մտնելու լայնածավալ պատերազմի մեջ։ Պատճառն այն էր, որ հնարավոր էր հասնել ցանկալի նպատակներին՝ առանց լայնածավալ պատերազմի»։
Նա նշել է, որ աջակցության ճակատի նպատակներն են հյուսիսային տարածաշրջանում մեծ թվով իսրայելական ռազմական ուժերի ներգրավումը, հյուսիսային օկուպացված Պաղեստինում սոցիալական, տնտեսական և անվտանգության ճգնաժամ ստեղծելու համար ավանաբնակների արտագաղթը և իսրայելցի զինվորների շրջանում զոհերի մեծ թիվը։
«Հեզբոլլահը» նախապես տեղյակ չի եղել «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության մասին
Շեյխ Նաիմ Ղասեմը նշել է, որ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության վերաբերյալ պաղեստինյան դիմադրության ուժերի հետ որևէ համակարգում չի եղել՝ ասելով. «Մենք տեղյակ չէինք այս գործողության մասին, և այդ պատճառով էլ չմասնակցեցինք լայնածավալ պատերազմին»։
Նա հավելել է, որ «Հեզբոլլահը» նամակ է ստացել «Ղասամ բրիգադների» գլխավոր հրամանատար, նահատակ Մուհամմադ Դեյֆից, որում նշվել է, որ «Հեզբոլլահի» աջակցության գործողությունները Գազայում բավարար են և կարող են հասնել սահմանված նպատակներին։ Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հավելել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ Թեհրանն ու Գազայից դուրս գտնվող՝ ՀԱՄԱՍ-ի մի շարք հրամանատարներ տեղյակ չեն եղել գործողության մասին։
Փեյջերների պայթյունի պատմությունը
Շեյխ Նաիմ Ղասեմը նշել է․ «Փեյջերների գնման ժամանակ անվտանգության հարցում բացթողում է եղել։ Բայց փեյջերներում տեղադրված պայթուցիկ նյութերը չէին կարող հայտնաբերվել սովորական գործիքներով»։
Նա հավելել է, որ փեյջերի գործողությունից երկու օր առաջ կասկածելի նշաններ են ստացվել, այդ թվում՝ այն փաստը, որ փեյջերները կոտրվել են, ինչը Իսրայելին դրդել է ավելի վաղ իրականացնել իր գործողությունը։ Նաիմ Ղասեմի խոսքով՝ Թուրքիայում եղել է ևս 1500 պայթուցիկով փեյջեր, որոնք ոչնչացվել են Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միղաթիի՝ Էրդողանին ուղղված խնդրանքից հետո։
Նա նշել է, որ «Հեզբոլլահի» շարքեր լրտեսների թափանցումը գաղտնալսման գործողությունների, անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնոլոգիաների միջոցով ստացված տեղեկատվության ծավալի համեմատ եղել է շատ սահմանափակ, և ղեկավարների ու հիմնական անդամների շարքեր ներթափանցում չի եղել, հավելելով, որ եթե հակառակն ապացուցվի, հանրությունն այդ մասին կտեղեկացվի։
Հեզբոլլահի արձագանքը Լիբանանի հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումներին
Հրադադարի ստորագրումից հետո Սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի դեմ ագրեսիայի շարունակման հետ կապված Շեյխ Նաիմ Ղասեմը շեշտեց, որ Հեզբոլլահը անվերջ չի սպասի ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ առկա ճնշումները չեն հասնի ցանկալի նպատակներին, և Հեզբոլլահը երբեք չի հանձնվի։ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը, նշելով, որ կուսակցությունը գտնվում է վերականգնման փուլում, շեշտեց, որ եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա, մենք կպայքարենք նրանց դեմ։ Նա անդրադարձավ Հեզբոլլահի միջին և ծանր զենքերի 500 պահեստների ոչնչացման մասին սիոնիստների ապատեղեկատվությանը և ասաց, որ նրանք խոսում են միայն Լիտանի գետի հարավի մասին, բայց Լիբանանը շատ մեծ է, և ես չեմ ուզում մանրամասների մասին խոսել։
Իրանի դերը դիմադրության պահպանման գործում
Անդրադառնալով պատերազմական գործընթացում Իրանի դերին, Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանն ունի հստակ գնահատական, որ Իրանի՝ պատերազմի մեջ մտնելը կնշանակեր պատերազմ ԱՄՆ-ի հետ, իսկ դրանից կշահեր կշահեր Իսրայելը, որը ցանկանում էր Վաշինգտոնին ներքաշել հակամարտության մեջ։
Նա հավելել է. «Հետևաբար, ավելի լավ կլիներ, որ իրանցիները չմիջամտեին այս գործընթացին և շարունակեին ֆինանսական, ռազմական, քաղաքական և լրատվական աջակցություն ցուցաբերել։ Այդ աջակցությունը հիմնարար դեր խաղաց մեր կայունության և Դիմադրության ամբողջ առանցքի կայունության համար»։
Նա հավելել է, որ իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խամենեին մշտապես հետևում է Գազայում և Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, և տեղյակ է բոլոր իրադարձություններից։
«Հեզբոլլահ»-ի դիրքորոշումը Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ
Շեյխ Նաիմ Ղասեմն ասել է, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները ազդեցություն են ունեցել Գազայի վրա, ուստի երբ սիրիական կառավարությունը տապալվեց, Սիրիայի աջակցող դերն ավարտվեց։ Նա Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմման գործընթացը որակել է որպես շատ վտանգավոր և նշել, որ Սիրիան չպետք է ներառվի կարգավորման գործընթացում։
Նա ասել է․ «Մեր վստահությունը սիրիացի ժողովրդի նկատմամբ մեծ է։ Սիրիացիները դեմ կլինեն հարաբերությունների կարգավորմանը և դա նրանց և մեր պատասխանատվությունն է»։