Արդյո՞ք Ջոլանիին ենթարկվող տարրերը հրկիզել են ալավիաբնակ տարածքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234608
«Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով Սիրիայի տեղական աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիայի անտառներում մոլեգնող հրդեհները հասել են Լաթաքիայի ծայրամասում գտնվող ալավիներով բնակեցված Նաբա ալ-Մար շրջանի քաղաքացիների տներին՝ պատճառելով զգալի վնասներ։
(last modified 2025-07-12T07:33:15+00:00 )
Հուլիս 12, 2025 09:50 Asia/Tehran

«Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով Սիրիայի տեղական աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիայի անտառներում մոլեգնող հրդեհները հասել են Լաթաքիայի ծայրամասում գտնվող ալավիներով բնակեցված Նաբա ալ-Մար շրջանի քաղաքացիների տներին՝ պատճառելով զգալի վնասներ։

Ինչպես հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական աղբյուրներին, հրդեհները սկսվել են մոտ 10 օր առաջ և դեռևս շարունակվում են։ Այս ընթացքում Ջոլանիի գլխավորած «Թահրիր ալ-Շամ» ճակատի վերահսկողության տակ գտնվող ռեժիմը ոչ միայն մերժել է հրդեհը մարելուն աջակցելու Ռուսաստանի  առաջարկն, այլև ձերբակալել է հրդեհաշիջման աշխատանքներին կամավոր մասնակցած որոշ ալավիների։

Ալավիաբնակ տարածքներում հրդհները չմարելու՝ սիրիացի ապստամբների քայլը կասկածելի է

Syrian Coast Guard Channel-ը, նշելով, որ հրդեհների  շարունակակվելը կասկածներ է հարուցում, հաղորդել է, որ հավանական է այդպիսով փորձ է արվում տեղահանել տարածքի ալավիներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի վայրից հրապարակված կադրերը վկայում են, որ Սիրիայում իշխող ապստամբների և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ կապված որոշ տարրեր դիտավորյալ հրդեհներ են վառել բնակելի թաղամասերում։
Այս իրադարձությունների ֆոնին աճել են կասկածները նման գործողությունների իրական նպատաների և էթնիկ զտումների շարունակվելու կապակցությամբ։