Իրանի վրա Իսրայելի հարձակման նպատակը Նեթանյահուի կաբինետը փրկելն էր
The New York Times-ը գրում է, որ Իրանի վրա հարձակումից չորս օր առաջ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթի անդամ Մոշե Գաֆնիին տեղեկացրել է այդ մասին։ Այս քայլը նպատակ ուներ կանխել նրա կաբինետի փլուզումը լուրջ քաղաքական ճգնաժամի պայմաններում։
Հունիսի 9-ին կայացած գաղտնի հանդիպման ժամանակ Նեթանյահուն Գաֆնիին ասել է, որ Իսրայելը չորս օր հետո կհարձակվի Իրանի վրա։ Գաֆնին հանդիպումից հեռացել է չհասլանալով՝ Նեթանյահուն իրեն օգտագործում է քաղաքական նպատակներով, թե՞ ճշմարտությունն է ասում։
Հանդիպումից երկու օր անց Գաֆնիի կուսակցությունը քվեարկեց Քնեսեթը լուծարելու դեմ, ինչը օգնեց պահպանել կառավարությունը։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսրայելը հարձակվեց Իրանի վրա։
Պարբերականը գրում է, որ հարձակումից առաջ Նեթանյահուն բախվել է օրենսդրական առաջարկների վերաբերյալ «Հարեդի» կոալիցիայի անդամների դիմադրությանը, և նրանք սպառնացել են միանալ ընդդիմությանը՝ քվեարկելով Քնեսեթը լուծարելու օգտին։ Դա կարող էր հանգեցնել վաղաժամկետ ընտրությունների։
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտարարել է, որ քաղաքական մանևրները վտանգում են Իրանի դեմ պայքարը, և որ ԱՄՆ աջակցությունը կարող է նվազել, եթե կառավարությունը տապալվի։
The New York Times-ի հոդվածը, ինչպես նաև Իրանի դեմ գործողությունների վերաբերյալ Նեթանյահուի քաղաքական հակառակորդների քննադատությունները, վկայում են, որ Բենիամին Նեթանյահուն Իսրայելը պատանդ է պահում իր իշխանության ձգտմանը։