Գազայում ամեն օր քանի՞ պաղեստինցի երեխա է նահատակվում սիոնիստների կողմից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234618
Pars Today - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի խոսնակն իր հրապարակած զեկույցում վիճակագրություն է ներկայացրել Գազայում նահատակված պաղեստինցի երեխաների թվի վերաբերյալ։
(last modified 2025-07-16T14:03:42+00:00 )
Հուլիս 12, 2025 16:11 Asia/Tehran
  • Գազայում ամեն օր քանի՞ պաղեստինցի երեխա է նահատակվում սիոնիստների կողմից

Pars Today - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի խոսնակն իր հրապարակած զեկույցում վիճակագրություն է ներկայացրել Գազայում նահատակված պաղեստինցի երեխաների թվի վերաբերյալ։

Պաղեստինում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ՝ Քազեմ Աբու Խալաֆը, ուրբաթ երեկոյան իր ներկայացրած զեկույցում նշել է․ «Պաղեստինի տեղեկատվական գրասենյակի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի վրա ագրեսիայի սկզբից ի վեր՝ նահատակվել է առնվազն 18,000 պաղեստինցի երեխա»։ Ըստ Pars Today-ի՝ Աբու Խալաֆը հավելել է. «Գազայի հատվածում պատերազմի հետևանքով ամեն օր 27 պաղեստինցի երեխաներ են կորցնում իրենց կյանքը»։

Նա ընդգծել է. «Ոչ մի կերպ հնարավոր չէ Գազայի հատվածում սպանությունների այս ծավալը արդարացնել»։

Այս կապակցությամբ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը նոր զեկույցում հայտնել է սիոնիստական ռեժիմի հարձակման սկզբից ի վեր Գազայում երեխաների մահացության տասնապատիկ աճի մասին, և հայտարարել. «Զոհերի մեծ մասը նահատակվել է պայթյունների հետևանքով»։