Դիմադրության թաքնված քաղաքը․ Հանելուկ, որ շշմեցրել է Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234648
Գազայում մոտ երկու տարի տևած պատերազմից հետո վերլուծաբաններն ու իսրայելցի զինվորական պաշտոնյաներն ընդունում են, որ ռեժիմի բանակն անկարող է ոչնաչցնել պաղեստինյան Դիմադրության թունելների բարդ ցանցը։
(last modified 2025-07-13T12:12:38+00:00 )
Հուլիս 13, 2025 10:35 Asia/Tehran
  • Դիմադրության թաքնված քաղաքը․ Հանելուկ, որ շշմեցրել է Իսրայելին

Գազայում մոտ երկու տարի տևած պատերազմից հետո վերլուծաբաններն ու իսրայելցի զինվորական պաշտոնյաներն ընդունում են, որ ռեժիմի բանակն անկարող է ոչնաչցնել պաղեստինյան Դիմադրության թունելների բարդ ցանցը։

«Եդիոթ Ահարոնոթ» թերթի ռազմական վերլուծաբան Յոսի Եհոշուան ասում է, որ ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները գործնականում վերածվել են «գաղտնի քաղաքի», որոնք ոչնաչցնելու համար, հարձակումներին զուգահեռ, անհրաժեշտ են բարդ և կազմակերպված գործողություններ։ 
Եբրայական լրատվամիջոցների հաղորդումները վկայում են այն մասին, որ իսրայելցի զինվորները Դիմադրության ուժերի հարձակումներից պատսպարվում են անգամ կոյուղիներում։ 
Հեռուստատեսության 14-րդ ալիքի լրագրողը հրապարակել է զինվորների պատկերները, որոնք ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարձակումից հետո ապաստան են գտել գետնի տակ։
Իսրայելի պահեստազորային ուժերի հրամանատար, գեներալ Իսահակ Բարաքը քննադատել է ռազմական  պաշտոնյաներին՝ հանրությանը ստելու համար, նշելով, որ ՀԱՄԱՍ-ին ռազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէ, քանի որ խմբավորումը վերականգնել է իր կարողությունները։
Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի վերլուծաբան Գայ Բլեյքը հայտարարել է, որ հակառակ պնդումներին, Իսրայելի բանակը կարողացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի թունելների միայն մոտ 25-30 տոկոսը, իսկ մնացածը դեռևս ակտիվ են։ Նա նշել է, որ ոչ միայն թունելները, այլև Դիմադրության անդամներին հնարավոր չէ լիովին ոչնչացնել։
Ընդհանուր առմամբ, Դիմադրության ստորգետնյա քաղաքը դարձել է պաղեստինյան դիմադրության դեմ Իսրայելի ռազմական ռազմավարության անարդյունավետության և ռեժիմի հետախուզության ու դաշտային անհաջողության խորհրդանիշ։