Սիոնիստ զինվորները բողոքում են գործողություններից ուժասպառ լինելուց և մարդկային ռեսուրսների պակասից
(last modified Mon, 14 Jul 2025 07:15:00 GMT )
Հուլիս 14, 2025 10:45 Asia/Tehran
  • Սիոնիստ զինվորները բողոքում են գործողություններից ուժասպառ լինելուց  և մարդկային ռեսուրսների պակասից

Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է, որ ռեժիմի բանակի զինվորները բողոքում են ռազմական գործողությունների ուժեղ ճնշումից, որոնք երբեմն տևում են մինչև 12 ժամ անընդմեջ։

Հաղորդվում է, որ մոտ 10 հազար սիոնիստ զինվորների սպանությունից և վիրավորումից հետո, Իսրայելի բանակի հատուկ նշանակության ուժերը ստիպված են եղել կատարել հետևակային ստորաբաժանումների առաքելությունները՝ մարդկային ուժի լուրջ պակասի պատճառով։
Միևնույն ժամանակ, եբրայական աղբյուրները հաղորդում են իսրայելական բանակի զինվորների շրջանում ինքնասպանությունների թվի աճի մասին։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը Արևմտյան ափի Քֆար Թաբվա շրջանում, սեփական մեքենայի մեջ, հայտնաբերվել է 30-ամյա իսրայելցի զինվորի մարմինը։
«Հադշոթ Լելո Ցենզորշիփ» կայքը գրել է, որ զինվորն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իր վրա։ Նշվում է, որ միայն անցած շաբաթվա ընթացքում երեք իսրայելցի զինվոր է ինքնասպան եղել։ Վիճակագրական տվյալ, որը մեծացրել է ռեժիմի զինվորական անձնակազմի հոգեկան վիճակի վերաբերյալ մտահոգությունները։