Սև օր Իսրայելի ֆոնդային բորսայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234702
Pars Today - Եբրայերեն լեզվով թերթը գրել է. «Թել Ավիվի ֆոնդային բորսայի բոլոր առաջատար ինդեքսները կտրուկ անկում են ապրել՝ յուրաքանչյուրը գրանցելով ավելի քան երկու տոկոս անկում, ինչը ապրիլից ի վեր ֆոնդային շուկայի համար ամենավատ օրն է գրանցվել»։
(last modified 2025-07-14T12:48:29+00:00 )
Հուլիս 14, 2025 16:18 Asia/Tehran
  • Սև օր Իսրայելի ֆոնդային բորսայում

Pars Today - Եբրայերեն լեզվով թերթը գրել է. «Թել Ավիվի ֆոնդային բորսայի բոլոր առաջատար ինդեքսները կտրուկ անկում են ապրել՝ յուրաքանչյուրը գրանցելով ավելի քան երկու տոկոս անկում, ինչը ապրիլից ի վեր ֆոնդային շուկայի համար ամենավատ օրն է գրանցվել»։

Եբրայերեն լեզվով «Գլոբուս» տնտեսական թերթը այս կապակցությամբ հաղորդել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո Թել Ավիվի ֆոնդային բորսան վերականգնելով իր հավասարակշռությունը և նույնիսկ աճի գրանցելու շեմին գտնվելով, կիրակի օրը ավարտել է իր աշխատանքը կտրուկ անկմամբ։

Եբրայերեն լեզվով լրատվամիջոցը մեկ այլ հաղորդագրությամբ գրել է. «Կիրակի օրը Թել Ավիվի ֆոնդային բորսայի առևտրի մոնիտորները բոլորը կարմիր դարձան, այս անկման  պատճառներից մեկը Համասի հետ բանակցություններում դժվարությունների և փակուղու հնարավորության մասին հայտարարությունն էր, մինչդեռ ԱՄՆ մաքսային սակագների վերադարձի մասին լուրը՝ նույնպես բարդացրեց իրավիճակը»: