Իսրայելը դեռևս «շփոթության» մեջ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234708
Pars Today – Մի սիոնիստական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը ցույց է տվել, որ չունի մեկ միասնական ծրագիր Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ և այդ պատճառով ներկայացնում է հարյուրավոր թերի ծրագրեր։
(last modified 2025-07-14T13:11:31+00:00 )
Հուլիս 14, 2025 16:41 Asia/Tehran
  • Իսրայելը դեռևս «շփոթության» մեջ է

Pars Today – Մի սիոնիստական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը ցույց է տվել, որ չունի մեկ միասնական ծրագիր Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ և այդ պատճառով ներկայացնում է հարյուրավոր թերի ծրագրեր։

Արիելա Ռինգեն Հոֆմանը «Եդիոթ Ահրոնոթ» թերթի երկուշաբթի օրվա համարում հրապարակված հոդվածում գրել է. «Գազայում «մարդասիրական քաղաքի» ստեղծումը աղետալի ծրագիր է, որն արդեն ձախողվել է և միայն հսկայական ծախսեր է առաջացնում»։ Հոդվածում նշվում է. «Սա երկարատև գործընթաց է, որը կրկին իր ծանր բեռը կդնի այն հասարակության (Իսրայելի) ուսերին, որը արդեն մեկուկես տարի կրել է այս ծանր բեռը։ Սա մի զգացողություն է, որը, ըստ առկա հարցումների, եթե ոչ բոլոր իսրայելցիները, ապա իսրայելցիների 80 տոկոսն է զգում»։

Հեղինակը այսպես է եզրափակել. «Ճիշտ է, որ Դոհայում բանակցությունները դեռ շարունակվում են, բայց տեղի ունեցողի ամփոփումը կարելի է լսել իսրայելցի գերիներից մեկի՝ Գայ Գոլբոայի հոր՝ Իլան Դալալի խոսքերից, որը խոսեց Բենյամին Նեթանյահուի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ գերիների ընտանիքների ունեցած հույսի և նրանց խաբվելու մասին»։