Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքները նորածինների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234782
Երեքշաբթի օրը «Գազան այսօր» հեռուստաալիքը հրապարակեց ռեպորտաժ Գազայի դեմ Իսրայելի դաժան պատերազմի հետևանքով պաղեստինցի նորածիններին հասցված վնասի մասին՝ հայտարարելով. «Այս տարվա առաջին կեսին Գազայի հատվածում ծնվել է 17 հազար երեխա»։
(last modified 2025-07-16T11:29:48+00:00 )
Հուլիս 16, 2025 14:59 Asia/Tehran
  • Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքները նորածինների համար

Երեքշաբթի օրը «Գազան այսօր» հեռուստաալիքը հրապարակեց ռեպորտաժ Գազայի դեմ Իսրայելի դաժան պատերազմի հետևանքով պաղեստինցի նորածիններին հասցված վնասի մասին՝ հայտարարելով. «Այս տարվա առաջին կեսին Գազայի հատվածում ծնվել է 17 հազար երեխա»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է    2600 վիժում և 220 պտղի մահ։ Ըստ այս տվյալների՝ ծնվելուց հետո առաջին օրը գրանցվել է 21 մահվան դեպք, 67 նորածին ծնվել է բնածին անոմալիաներով, 2535 նորածին հոսպիտալացվել է և գտնվում է ինկուբատորներում առողջական խնդիրների պատճառով, 1600 նորածին ծնվել է ցածր քաշով, իսկ 1460 նորածին՝ վաղաժամ։
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) լրատվամիջոցների խորհրդատու Ադնան Աբու Հասնան ասել է. «Գազայում վաղաժամ ծնված երեխաների մոտ հայտնաբերվում են աննախադեպ գենետիկ անոմալիաներով»։
Նշելով, որ Ղազայում 70 հազար երեխա տառապում է թերսնումից, նա հավելել է. «Գազայի բնակչության ավելի քան 90 տոկոսը թերսնված է»։