Իսրայելցիները դեմ են Գազայի հատվածում պատերազմի շարունակմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i234876
Ըստ օկուպացված պաղեստինյան տարածքներում անցկացված վերջին հարցման արդյունքների՝ իսրայելցիների մեծ մասը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի և ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիր կնքվի։
(last modified 2025-07-19T05:59:52+00:00 )
Հուլիս 19, 2025 09:29 Asia/Tehran
  • Իսրայելցիները դեմ են Գազայի հատվածում պատերազմի շարունակմանը

Ըստ օկուպացված պաղեստինյան տարածքներում անցկացված վերջին հարցման արդյունքների՝ իսրայելցիների մեծ մասը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի և ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիր կնքվի։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը հաղորդել է, որ իսրայելցիների 71.6 տոկոսը կողմ է ՀԱՄԱՍ-ի հետ համապարփակ համաձայնագրին, որով կավարտվի պատերազմը և կվերադարձվեն բոլոր գերիները։
Ըստ այս հաղորդման՝ իսրայելցիների 60.8%-ը ցանկանում է, որ բանակը գործողություններ իրականացնի Սիրիայի հարավում՝ դրուզներին աջակցելու համար։
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի կառավարության անկումից հետո,  Ջոլանիի զինված ուժերի և դրուզների միջև տեղի են ունենում բախումներ։ 
Մի կողմից Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունները մտահոգված են Ջոլանիի հրամանատարությամբ գործող ծայրահեղական զինված խմբավորման՝ «Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորությամբ նոր կառավարությանը կապված տարրերի ծայրահեղական գործողություններով։ Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը, շարունակաբար  հարձակվելով Սիրիայի ռազմական կենտրոնների վրա և աջակցելով էթնիկ փոքրամասնություններին, փորձում է երկիրը մասնատել։ 
վերջին օրերին Սոնիստական ռեժիմը հարձակումներ է իրականացրել Սիրիայի տարբեր շրջանների, այդ թվում՝ երկրի հարավի և Դամասկոսի վրա՝ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (սիրիական ժամանակավոր կառավարության ղեկավար և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» անունով հայտնի զինված խմբավորման հրամանատար) հրամանատարությամբ գործող ռազմական ուժերի հետ պատերազմում սիրիացի դրուզներին աջակցելու պատրվակով։
Հարձակումներին զուգահեռ, Սիրիայի ժամանակավոր կառավարության բանակի զինվորները, որոնք մտել էին Սուվեյդա՝  բեդուինների և դրուզների միջև զինված բախումները դադարեցնելու համար, որոնց հետևանքով  զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ,  չորեքշաբթի օրը հայտարարված հրադադարի համաձայնագրից հետո լքել են այդ տարածքները։ 
Հաղորդվում է, որ Սուվեյդայի մերձակայքում կողմերի միջև բախումները շարունակվում են։