Սիոնիստական լոբբին մտահոգված է օկուպացված տարածքներում իրանի հետախուզության ներթափանցման վերաբերյալ
Pars Today - «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» սիոնիստական լոբբին գրել է. «Պաղեստինի օկուպացված տարածքներում հետախուզական գործողություններ իրականացնելու Իրանի կարողությունը դրդել է Իսրայելի ռեժիմին լայնածավալ քարոզչական արշավ սկսել՝ օկուպացված տարածքների բնակիչներին Իրանի հետ համագործակցության մասին զգուշացնելու և այդ գործողությունները չեզոքացնելու ավելի ագրեսիվ մոտեցում դրսևորելու համար»։
«Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» ամերիկյան լրատվամիջոցը գրել է Իսրայելի ռեժիմի կողմից հովանավորվող նոր քարոզչական արշավի մասին, որը մարդկանց զգուշացնում է, որ գումարի դիմաց՝ չլրտեսել Իրանի օգտին։
Լրատվամիջոցը պնդում է, որ իրանցի գործակալները սովորաբար մարդկանց հավաքագրում են սոցիալական ցանցերի միջոցով և գումար են առաջարկում ենթադրյալ անվտանգ առաքելություններ իրականացնելու համար։
Սիոնիստական «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» լոբբին, իր զեկույցում նույնպես մեղադրանքներ է ներկայացրել ԻԻՀ կողմից օկուպացված տարածքներում լրտեսության վերաբերյալ։