Նեթանյահուի դեմ մահափորձի մեղադրանքով մի կին է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235046-Նեթանյահուի_դեմ_մահափորձի_մեղադրանքով_մի_կին_է_ձերբակալվել
Pars Today - Սիոնիստական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են Իսրայելի ռեժիմի վարչապետի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով մի կնոջ ձերբակալման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2025 16:00 Asia/Tehran
  • Նեթանյահուի դեմ մահափորձի մեղադրանքով մի կին է ձերբակալվել

Pars Today - Սիոնիստական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են Իսրայելի ռեժիմի վարչապետի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով մի կնոջ ձերբակալման մասին։

Սիոնիստական լրատվամիջոցները պնդել են, որ Իսրայելի ներքին անվտանգության ծառայությունը (Շաբակ) օկուպացված տարածքների կենտրոնում ձերբակալել է մի տարեց կնոջ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ մահափորձ կատարելու և այն պլանավորելու կասկածանքով։

Այս լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ կինը մտադիր էր ռումբով թիրախավորել Նեթանյահուին։ Միևնույն ժամանակ, Սիոնիստական ռեժիմի  ոստիկանությունը նաև պնդում է,որ  «Շաբակի համագործակցությամբ  ձերբակալել է մի կնոջ, որը, ուրիշների հետ համագործակցելով, փորձել է սպանել վարչապետ Նեթանյահուին»։

Իսրայելի ոստիկանությունը հավելել է, որ կնոջ նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, և որ նա մեղադրվում է ահաբեկչական գործողություն կատարելու դավադրության մեջ։ Հավելյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։