Էհուդ Օլմերտ. Իսրայելի կաբինետը կազմված է հիմարներից և խուլիգաններից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235094-Էհուդ_Օլմերտ._Իսրայելի_կաբինետը_կազմված_է_հիմարներից_և_խուլիգաններից
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը, ով Բենիամին Նեթանյահուի կաբինետին բազմիցս քննադատել է Գազայի պատերազմի վարման ձևի համար, հայտարարել է, որ  կաբինետը կազմված է հիմարներից և խուլիգաններից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 24, 2025 17:15 Asia/Tehran
  • Էհուդ Օլմերտ. Իսրայելի կաբինետը կազմված է հիմարներից և խուլիգաններից

Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը, ով Բենիամին Նեթանյահուի կաբինետին բազմիցս քննադատել է Գազայի պատերազմի վարման ձևի համար, հայտարարել է, որ  կաբինետը կազմված է հիմարներից և խուլիգաններից։


Օլմերտն օվ վերջին շրջանում Գազայի պատերազմի համար Իսրայելի ամենաուժեղ քննադատներից է, «Հաարեց» թերթում մայիսին հրապարակված կոշտ հոդվածում ռեժիմին մեղադրել էր պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ։
Իսրայելի նախկին վարչապետը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2006-ից 2009 թվականներին, երեքշաբթի օրը Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Նեթանյահուի պաշտպանության նախարարի առաջարկը՝ Գազայի բնակչության մեծ մասին տեղափոխել տարածաշրջանի հարավում գտնվող «մարդասիրական բնակավայր», գործնականում կնշանակի պաղեստինցիների համար «համակենտրոնացման ճամբարի» ստեղծում։ 
Էհուդ Օլմերտը նաև խստորեն զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին հասցված գլոբալ և ներքին վնասի մասին՝ ասելով. «Իսրայելի նկատմամբ համաշխարհային ատելությունն աննախադեպ է»։