Ավելի քան 10,000 իսրայելցի զինվորներ բուժվում են հոգեկան խանգարումների պատճառով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235200-Ավելի_քան_10_000_իսրայելցի_զինվորներ_բուժվում_են_հոգեկան_խանգարումների_պատճառով
Pars Today - Ավելի քան տասը հազար իսրայելցի զինվորներ բուժվում են Գազայի պատերազմի հետևանքով առաջացած հոգեկան և հոգեբանական խանգարումների պատճառով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 27, 2025 17:56 Asia/Tehran
  • Ավելի քան 10,000 իսրայելցի զինվորներ բուժվում են հոգեկան խանգարումների պատճառով

Pars Today - Ավելի քան տասը հազար իսրայելցի զինվորներ բուժվում են Գազայի պատերազմի հետևանքով առաջացած հոգեկան և հոգեբանական խանգարումների պատճառով։

Եբրայերեն «Եդիոթ Ահրոնոթ» թերթը կիրակի օրը գրել է. «2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան տասը հազար իսրայելցի զինվորներ բուժվում են հոգեկան խանգարումների և հոգեբանական ճգնաժամերի պատճառով»։

Հաղորդման համաձայն՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում հոգեկան և հոգեբանական հիվանդություններով տառապող իսրայելցի զինվորների թիվը զգալիորեն աճել է, և 2024 թվականին իսրայելական բանակում հոգեկան հիվանդություններով և դեպրեսիայով տառապողների ամենամեծ տոկոսը կազմել են երիտասարդները։