Սիոնիստ ավանաբնակները բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի ռազմատենչ քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235222-Սիոնիստ_ավանաբնակները_բողոքի_ցույց_են_անցկացրել_Նեթանյահուի_ռազմատենչ_քաղաքականության_դեմ
Շաբաթ օրն օկուպացված տարածքներում կայացել է բողոքի ցույց, որին մասնակել են տասնյակ հազարավոր սիոնիստ ավանաբնակներ։ Ցուցարարները բողոքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմատենչ քաղաքականության դեմ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 28, 2025 10:09 Asia/Tehran

Շաբաթ օրն օկուպացված տարածքներում կայացել է բողոքի ցույց, որին մասնակել են տասնյակ հազարավոր սիոնիստ ավանաբնակներ։ Ցուցարարները բողոքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմատենչ քաղաքականության դեմ։

 Ցուցարարները բողոքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմատենչ քաղաքականության դեմ։

Ցուցարարները պահանջել են դադարեցնել պատերազմը և համաձայնություն կնքել ՀԱՄԱՍժի հետ 

Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ Նեթանյահուի դեմ և կոչ արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ՝ գերիների փոխանակման վերաբերյալ։ Թել Ավիվում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած   բողոքի ցույցերը արտացոլում են իսրայելական հասարակության մեծ մասի աճող դժգոհությունը  պատերազմի շարունակման և ճգնաժամի լուծմանն ուղղված դիվանագիտական քայլերի բացակայության վերաբերյալ։
Եբրայալեզու ԶԼՄ-ները հաղորդում են, որ ցույցին մասնակցել են նաև իսրայելցի զինվորների և գերիների ընտանիքների անդամներ, որոնք կաբինետից պահանջել են վերադարձնել գերիներին ու դադարեցնել պատերազմը։ 
Նեթանյահուի ծայրահեղ աջ կառավարության դեմ բողոքի ալիքը բարձրացել է ներքին մարտահրավերներին և միջազգային ճնշման աճին զուգահեռ։