Կալորիականության ճարտարագիտություն ցեղասպանության համար. Ինչպե՞ս է Իսրայելի սննդակարգը գործում Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235306-Կալորիականության_ճարտարագիտություն_ցեղասպանության_համար._Ինչպե_ս_է_Իսրայելի_սննդակարգը_գործում_Գազայում
Քանի որ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի դեմ պաշարումը և ռազմական ագրեսիան շարունակվում են, տարածաշրջանում սովը հասել է կրիտիկական փուլի, և մեծ թվով պաղեստինցի երեխաներ և կանայք կորցրել են իրենց կյանքը թերսնման պատճառով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 30, 2025 15:54 Asia/Tehran
  •  Բեն-Գվիրը և Նեթանյահուն
    Բեն-Գվիրը և Նեթանյահուն

Քանի որ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի դեմ պաշարումը և ռազմական ագրեսիան շարունակվում են, տարածաշրջանում սովը հասել է կրիտիկական փուլի, և մեծ թվով պաղեստինցի երեխաներ և կանայք կորցրել են իրենց կյանքը թերսնման պատճառով։

Գազայի արտակարգ իրավիճակների կոմիտեի հայտարարության համաձայն՝ մարդասիրական օգնություն տեղափոխող 87 բեռնատարների ժամանումը չի փոխել իրավիճակը, քանի որ այդ բեռների մեծ մասը Իսրայելի ռեժիմի անմիջական պլանավորմամբ գողացվել է այդ ռեժիմի զինված ուժերի կողմից։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA) տարածել է հայտարարություն,որում նշել  է, որ Գազայի ամբողջ բնակչությունն այժմ  բախվում է աղետալի սովի ճգնաժամի,և այդ տարածքում կյանքը լիակատար ոչնչացման վտանգի տակ է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գազայի յուրաքանչյուր հինգերորդ երեխան  տառապում է քրոնիկ թերսնմամբ։

Գազայի լիակատար շրջափակումը և Իսրայելի ռեժիմի կողմից սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների մուտքի կանխումը տարածաշրջանում հումանիտար աղետի խորացման հիմնական գործոններն են: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները այս գործողությունը գնահատել են որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և պատերազմական հանցագործության ու մարդկության դեմ ուղղված հանցագործության օրինակ։

ՄԱԿ-ի նախկին զեկուցող Հիլալ Ալվարը բացահայտել է, որ 2007 թվականից ի վեր Իսրայելը վարել է «Գազայի դիետա» կոչվող քաղաքականություն՝ հաշվարկելով մարդկանց անհրաժեշտ կալորիաները՝ նրանց ծնկի բերելու համար։

Շատ երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի  և Արաբական լիգայի անդամ երկրները, կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը և Իսրայելի ռեժիմի առաջնորդներին, որպես պատերազմական հանցագործների պատասխանատվության ենթարկել: Թերսնված երեխաների և ճամբարներում տիրող անմխիթար պայմանների պատկերները համաշխարհային վրդովմունքի ալիք են առաջացրել։

Վերջին օրերին ծայրահեղական սիոնիստները, Իսրայելի բանակի հետ համակարգված, թիրախավորել են օգնության ավտոշարասյուները կողոպուտի համար և ուժեղացրել են Գազայի շրջափակումը՝ կանխելով մարդասիրական օգնության մուտքը: Այս կազմակերպված գործողությունները հանգեցրել են Իսրայելի ռեժիմի  համաշխարհային մեկուսացմանը: