Լիբերման. Մենք ականատես ենք լինում Իսրայելի քաղաքական խոր փլուզմանը աշխարհում
Սիոնիստական ռեժիմի «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը քննադատելով ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան մեղադրել է հոկտեմբերի 7-ի պարտության և համաշխարհային ասպարեզում Իսրայելի քաղաքական փլուզման համար։
Ըստ Pars Today-ի, Լիբերմանն ասել է, որ շատ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան, քննարկում են Պաղեստին պետությունը ճանաչելու հարցը, ինչը վկայում է Իսրայելի միջազգային դիրքի թուլացման մասին։
Այս հայտարարությունները արվում են այն ժամանակ, երբ արևմտյան վերլուծաբանները զգուշացնում են «Նեթանյահուի դարաշրջանի ավարտը» մեկնարկելու և օկուպացված տարածքներում աննախադեպ ներքին ճգնաժամերի մասին։ The Guardian թերթը, անդրադառնալով Իսրայելում ներքին դժգոհությանը,ընդգծել է, որ այս ռեժիմի համար հիմնական սպառնալիքը ներքին էրոզիան է, այլ ոչ թե արտաքին սպառնալիքները։
Այս կապակցությամբ եբրայական «Calcalist» թերթը հայտնել է Նեթանյահուի կառավարության՝ Իրանի հրթիռային հարձակումից հետո վնասված տարածքները վերականգնելու ծրագրի ձախողման մասին։ Թերթը գրել է, որ անորոշության ստվերում տուժած ավանաբնակները մնացել են առանց ապաստանի։
Այս իրադարձությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ին ներխուժեց Իրանի տարածք, և Իսլամական Հանրապետությունն իրականացնելով «Ազնիվ խոստում 3» գործողությունը, ծանր հարվածներ հասցրեց օկուպացված տարածքներին։