ՀԱՄԱՍ-ը հայտնել է իր պայմանը հրադադարի բանակցությունների վերսկսման համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235386-ՀԱՄԱՍ_ը_հայտնել_է_իր_պայմանը_հրադադարի_բանակցությունների_վերսկսման_համար
Paras Today- Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որում հայտնել է բանակցություններին անմիջապես վերադառնալու իր պատրաստակամության մասին, եթե օգնությունը հասնի կարիքավորներին և Գազայում մարդկային ճգնաժամն ու սովը դադարեցվեն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 01, 2025 16:55 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը հայտնել է իր պայմանը հրադադարի բանակցությունների վերսկսման համար

Paras Today- Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որում հայտնել է բանակցություններին անմիջապես վերադառնալու իր պատրաստակամության մասին, եթե օգնությունը հասնի կարիքավորներին և Գազայում մարդկային ճգնաժամն ու սովը դադարեցվեն։

Իր հայտարարության մեջ ՀԱՄԱՍ շարժումը նշել է. «Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված սովի պատերազմը հասել է անտանելի մակարդակի և ամենամեծ սպառնալիքն է երկու միլիոնից ավելի պաղեստինցիների առողջության համար»։ Շարժումը հավելել է. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր համապատասխան մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել թշնամու կողմից կատարված այս զանգվածային հանցագործությունը դադարեցնելու, Գազայի բոլոր շրջաններում պաղեստինցի ժողովրդին հնարավորինս արագ ու անվերապահորեն սնունդ մատակարարելու և նրանց աջակցությունը երաշխավորելու համար»։ ՀԱՄԱՍ-ը  եզրափակել է. «Սովի ստվերի տակ բանակցությունների շարունակությունը պատճառ է դառնում, որ այս բանակցությունները զրկվեն անհրաժեշտ բովանդակությունից ու օգուտից, հատկապես այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ հանցագործ սիոնիստական ռեժիմը առանց որևէ հիմնավորման հրաժարվեց այդ բանակցություններից, մինչդեռ մենք համաձայնության հասնելու շեմին էինք»։