UNRWA. Գազայում հումանիտար ճգնաժամի լուծումը հնարավոր չէ առանց հրադադարի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235390-unrwa._Գազայում_հումանիտար_ճգնաժամի_լուծումը_հնարավոր_չէ_առանց_հրադադարի
Pars Today - ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) մամուլի խորհրդատուն ընդգծել է, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծումը հնարավոր չէ առանց հրադադարի։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 01, 2025 17:43 Asia/Tehran
  • UNRWA. Գազայում հումանիտար ճգնաժամի լուծումը հնարավոր չէ առանց հրադադարի

Pars Today - ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) մամուլի խորհրդատուն ընդգծել է, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծումը հնարավոր չէ առանց հրադադարի։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ UNRWA գործակալության մամուլի խորհրդատու Ադնան Աբու Հասանեն ասել է. «Գազայի հատվածում ծնված երեխաների մեծ մասը թերքաշ  ու թերաճ է թերսնվածության պատճառով»։

Աբու Հասանեն նշել է, որ հումանիտար կարիքները բավարարելու համար ամեն օր մարդասիրական օգնություն տեղափոխող հարյուրավոր բեռնատարներ պետք է մտնեն Գազայի հատված՝ հավելելով. «Իսրայելի ռեժիմը պետք է ապահովի անվտանգ երթուղիներ այդ օգնության բեռնատարների անցման համար»։

UNRWA գործակալության մամուլի խորհրդատուն ընդգծել է, որ օգնությունը պետք է անմիջապես հասնի ՄԱԿ-ի պահեստներ, որտեղից այն կարող է բաշխվել կազմակերպված ձևով։

Աբու Հասանեն նաև ասել է. «Գազայում ջրի աղազրկման կայանները ոչնչացվել են, ինչը լայնորեն ջրի աղտոտման և հիվանդությունների տարածման պատճառ է դարձել»։

Բժշկական աղբյուրները հայտնել են Գազայի առնվազն 17,000 երեխաների մոտ ծանր թերսնման մասին։ Որոշ դեպքերում նորածինները նույնպես մահացել են սննդի պակասից, մինչդեռ աշխարհի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ մի կազմակերպություն չի կարողացել կանխել ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի հանցագործությունները։