Գազայում ռմբակոծություններից և սովից մահացածների թիվը հասել է 60,933-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235510-Գազայում_ռմբակոծություններից_և_սովից_մահացածների_թիվը_հասել_է_60_933_ի
Pars Today - Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտարարել են. -2023 թվականի հոկտեմբերի 7-ին Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումների սկզբից մինչ օրս, ռմբակոծություններից և սովից նահատակված Գազայի բնակիչների թիվը հասել է 60,933-ի։
(last modified 2025-08-05T08:33:28+00:00 )
Օգոստոս 05, 2025 12:03 Asia/Tehran
  • Գազայում ռմբակոծություններից և սովից մահացածների թիվը հասել է 60,933-ի

Pars Today - Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտարարել են. -2023 թվականի հոկտեմբերի 7-ին Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումների սկզբից մինչ օրս, ռմբակոծություններից և սովից նահատակված Գազայի բնակիչների թիվը հասել է 60,933-ի։

Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է. Սիոնիստական ռեժիմի հարձակումների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 94 մարդ, իսկ 439-ը՝ վիրավորվել։

Այս կապակցությամբ Գազայի հատվածի Շաֆա բժշկական համալիրի տնօրենը հայտարարել է.-Գազայում երեխաների և տարեցների մարմինները շատ նիհարել և հյուծվել են, և ամեն օր այս հատվածում սովի պատճառով նահատակվում են բազմաթիվ մարդիկ, և ուղարկված չնչին օգնությունը ոչ մի կերպ չի բավարարում սովահար Գազայում սննդի սաստիկ կարիքը։ Գազայում այս բժշկական պաշտոնյան հավելել է. «Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը այցելել Գազայի հիվանդանոցներ, վրաններ և տներ, որտեղ նույնիսկ հացի կտոր չկա»։