Օկուպացիա՝ հանուն գոյատևման. Ակնարկ Գազայի համար Սիոնիստական ռեժիմի նոր ծրագրին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235606-Օկուպացիա_հանուն_գոյատևման._Ակնարկ_Գազայի_համար_Սիոնիստական_ռեժիմի_նոր_ծրագրին
Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ջորջիո Կաֆիերոն նշում է, որ Գազայի օկուպացիան Իսրայելի վարչապետի  քաղաքական գոյատևման  պայմանն է։
(last modified 2025-09-18T14:41:00+00:00 )
Օգոստոս 07, 2025 16:40 Asia/Tehran
  • Արևմտյան Ասիայի հարցերով վերլուծաբան Ջորջիո Կաֆիերո
    Արևմտյան Ասիայի հարցերով վերլուծաբան Ջորջիո Կաֆիերո

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ջորջիո Կաֆիերոն նշում է, որ Գազայի օկուպացիան Իսրայելի վարչապետի  քաղաքական գոյատևման  պայմանն է։


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով չի հասել իր սահմանած նպատակներից ոչ մեկին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ խմբավորման պարտությանը, առաջարկել է Գազան ամբողջությամբ մաիցնել Իսրայելի տարածքին։ Իրականում այս ծրագիրը ենթադրում է  Գազայի ամբողջական օկուպացիա։
Երեքշաբթի օրը, նորակոչիկների հետ հանդիպման ժամանակ, Նեթանյահուն հայտարարել է․ «Մենք դեռ պետք է ավարտենք թշնամու ջախջախումը Գազայում, ազատենք գերիներին և ապահովենք, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ Մենք չենք հրաժարվի այս նպատակներից ոչ մեկից»։
 Pars Today-ի հաղորդմամբ՝ Արևմտյան Ասիայի վերլուծաբան Ջորջիո Կաֆիերոն ասել է, որ Գազայի միացումն Իսրայելին կարող է դիտվել որպես հուսահատ զիջում՝ Նեթանյահուի ծայրահեղական գործընկերներին հանգստացնելու համար, ովքեր անցյալում ազգայնական միջոցներ են օգտագործել, ինչպիսիք են բնակավայրերի ընդլայնումը կամ սրբավայրերում սադրանքները, որպես իշխանություն տարածելու և սկանդալներից կամ քաղաքական անկայունությունից խուսափելու միջոց։
Նրա խոսքով․ «Իսրայելի վարչապետը, կարծես, ծայրահեղական նախարարների շարունակական մասնակցությունը իր կոալիցիային համարում է ոչ միայն քաղաքական ակտիվ, այլև իր քաղաքական գոյատևման անհրաժեշտ պայման»:
 The New Arab կայքում հրապարակված վերլուծության մեջ նա ասել է. «Նեթանյահուն վերջին ամիսներին հետևողականորեն զիջել է ծայրահեղ աջ նախարարների պահանջներին, նույնիսկ այն դեպքում, երբ դա Իսրայելին միջազգային ասպարեզում ավելի է մեկուսացրել կամ սրել է ներքին վեճերը»։
Վերլուծաբանի կարծիքով՝ Գազայի բռնակցման գաղափարը նախկինում  նույնպես քննարկվել է և հիմա կրկին հայտնվել է սեղանին։ Նեթանյահուի վրա ծայրահեղական ուժերի կողմից ճնշման աճի պայմաններում իր փխրուն կոալիցիան պահպանելու համար, գուցե իմաստուն չէ առաջարկը մերժել որպես պարզապես քաղաքական մանևր։
Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ  բռնակցման ծրագիրն ըստ էության, Գազայի լիակատար օկուպացիա է և կարող է ավելի սրել իրավիճակը ու վատ հետևանքներ ունենալ Գազայի ապագայի և տարածաշրջանային կայունության համար, անկախ նրանից՝ օկուպացիան կարճաժամկե՞տ է, թե՝ երկարաժամկետ։
Ջորջիո Կաֆիերոն ասում է․ «Աշխարհը տեսնում է, որ Գազայում մլոեգնում է  սովը, որն ամեն օր խլում է պաղեստինցիների, այդ թվում՝ երեխաների կյանքերը, մինչդեռ Իսրայելը շարունակում է սովը որպես զենք օգտագործել իր ավերիչ պատերազմում։ Պաղեստինյան հողն ավերակների է վերածվել, դիվանագիտությունը ձախողվել է, և ցեղասպանությունը շարունակվում է»:
Միևնույն ժամանակ, Ռիադի «Մալեք Ֆեյսալ» կենտրոնի ավագ գիտաշխատող Ջոզեֆ Ա. Կեչիչյանը  The New Arab-ին ասել է. «Նեթանյահուի կառավարությունը քաղաքականապես թույլ է և պետք է անընդհատ փոփոխություններ կատարի՝ ծայրահեղական անդամներին պահելու համար: Եվ զարմանալի չէ, որ քննարկվում է Գազան Իսրայելին կցելու հարցը»։
«Նույնիսկ այդ դեպքում, Գազայի վերակառուցումը կարժենա միլիարդներ, որոնք ռեժիմը չունի և  քչերը կցանկանան ներդրումներ կատարել տարբեր ծրագրերում՝ այդ գոտին Արևելքի Մոնակոյի վերածելու համար: Անեքսիան կարող է թույլ տալ Իսրայելին պահանջել ծովային ռեսուրսները, բնական գազը, որպես իր  սեփականություն, բայց դա կլինի գողություն, որը կարող է ստեղծել իր սեփական խնդիրները», - հավելել է նա: