Եմենի բանակը ռազմական գործողություն է իրականացրել Բեն Գուրիոն օդանավակայանի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i235608-Եմենի_բանակը_ռազմական_գործողություն_է_իրականացրել_Բեն_Գուրիոն_օդանավակայանի_դեմ
Վերջին յոթ օրերին Եմենում տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, այդ թվում՝ Իսրայելի  Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակումը և ռեժիմի դեմ լայնածավալ ցույցերը։
(last modified 2025-09-18T14:41:00+00:00 )
Օգոստոս 07, 2025 16:43 Asia/Tehran
  • Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարի
    Եմենի ԶՈՒ խոսնակ Յահյա Սարի

Վերջին յոթ օրերին Եմենում տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, այդ թվում՝ Իսրայելի  Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակումը և ռեժիմի դեմ լայնածավալ ցույցերը։

Եմենի բանակը հայտարարել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի դեմ գերձայնային բալիստիկ հրթիռով ռազմական գործողության մասին: 
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը նշում է, որ Եմենի ԶՈՒ խոսնակ  Յահյա Սարին  գործողության մասին ասել է. «Հրթիռային ուժերը «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով ռազմական գործողություն են իրականացրել Թել Ավիվի  Բեն Գուրիոն օդանավակայանի դեմ, ինչի հետևանքով միլիոնավոր սիոնիստներ գնացել են ապաստարաններ, իսկ  օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ 
Նա ասել է. «Գործողությունն իրականացվել է Պաղեստինի ժողովրդին և նրա մարտիկներին օգնելու համար և ի պատասխան Գազայում կոտորածի ու սովի, ինչպես նաև սիոնիստ ավանաբնակների կողմից Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակման, որպեսզի թշնամին և բոլորը իմանան, որ մեր մեծ ազգը՝ իր մեծ պատմությամբ, հավատքի մշակույթով և սկզբունքներով, շարունակում է աջակցել Գազային»։
Յահյա Սարին հավելել է. «Մեր ժողովուրդը չի վախենում Պաղեստինին օգնելու ճանապարհին հնչող  սպառնալիքներից և կարող է հաղթահարել բոլոր մարտահրավերները: Մենք Գազայի հետ ենք մինչև հաղթանակ, իսկ Պաղեստինի հետ՝ մինչև ազատություն: Մեր գործողությունները կշարունակվեն մինչև ագրեսիայի դադարեցումը և Գազայի պաշարման վերացումը»:


Եմենի «Անսարալլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյա. Սիոնիստական ռեժիմի շրջափակումը կխստացվի

 Եմենի «Անսարալլահ» շարժման մամուլի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերն ուրբաթ առավոտյան ԻՌՆԱ-ի հետ հարցազրույցում ընդգծել է, որ ռազմական գործողության չորրորդ փուլում Սիոնիստական ռեժիմի ծովային շրջափակումը կուժեղանա։ Նա հավելել է. «Չորրորդ փուլի նպատակն է  շրջափակել Սիոնիստական ռեժիմի բոլոր նավահանգիստները՝ ճնշում գործադրելով այդ նավահանգիստների հետ համագործակցող նավագնացության ընկերությունների վրա։ Այս փուլում կթիրախավորվի Սոնիստական ռեժիմի նավահանգիստների հետ գործող և համագործակցող յուրաքանչյուր ընկերության յուրաքանչյուր նավ»։

ԱՄՆ-ի 270 միլիարդ դոլարի արժողությամբ առևտրային շղթան Եմենի դիմադրության հասանելիության սահմաններում է
Եմենցի տնտեսական փորձագետ Ռաշիդ ալ-Հադդադն ասել է. «ԱՄՆ-ն ունի ավելի քան 270 միլիարդ դոլարի առևտրային մատակարարման շղթաներ, որոնք կարող են անմիջականորեն թիրախավորվել Եմենի զինված ուժերի կողմից։ Դա, իրականացվում է Եմենի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին արձագանքելու օրինական իրավունքի շրջանակներում՝ զինված ուժերի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո»։