ՄԱԿ․ Գազայում սպանվել է մարդասիրական առաքելության 1760 պաղեստինցի աշխատակից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտնել է, որ մայիսի վերջից մինչև օգոստոսի 13-ը Գազայում սպանվել է մարդասիրական առաքելության 1760 պաղեստինցի աշխատակից։
Հաղորդագրության համաձայն՝ զոհերից 994-ը թիրախավորվել են մարդասիրական հաստատությունների վրա, իսկ 766-ը՝ հումանիտար օգնության ավտոշարասյուների ճանապարհին իրականացված հարձակումների ժամանակ։ Նշվում է, որ այդ հարձակումների մեծ մասն իրականացրել է իսրայելական բանակը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նոր զոհերի թիվը հարյուրավորներով շատ է, քան օգոստոսի սկզբին գրանցված թիվը։
Հազարավոր պաղեստինցիներ ամեն օր հավաքվում են հումանիտար օգնության բաշխման կենտրոնների մոտ, քանի որ սովը տարածվում է, և անցակետերը փակ են, սակայն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից օգնության սահմանափակումները, զուգորդված իսրայելական ուժերի հաճախակի կրակոցների հետ, սահմանափակ սննդամթերքի ստացման գործընթացը լուրջ ռիսկի են ենթարկել։
Գազայում Պաղեստինի ԱՆ-ն հայտարարել է, որ մայիսի 27-ին օգնության բաշխման նոր համակարգի գործարկումից ի վեր, բաշխման կենտրոնների մոտ և օգնության ավտոշարասյան ճանապարհներին իրականացված հարձակումների ժամանակ զոհվել է առնվազն 1300 մարդ, իսկ ավելի քան 8000 մարդ վիրավորվել է։